Պատրաստում ենք համեղ տոլմա։ Պատրաստվում է շատ հեշտ և արագ։

Դիտումներ 674
Պատրաստում ենք համեղ տոլմա։ Պատրաստվում է շատ հեշտ   և արագ։

Պատրաստման եղանակը՝

Խաղողի տերևների վրա տաք ջուր լցնել, մի կողմ դնել:

Թասի մեջ լցնել մանր կտրտած սոխն ու մաղադանոսը, ավելացնել բրինձը, նախապես խաշած սիսեռը, մանրացրած ընկույզը, ճզմած սխտորը, աջիկան, բուսայուղը, համեմել աղ ու պղպեղներով, լավ խառնել:

Խաղողի տերևները ջրքամել, ձիք տոլմաներ փաթաթել, շարել կաթսայի մեջ, շարքերի միջև կտրատած գազար և սալորաչիր շաղ տալ:

Տոլմայի վրա ափսե շրջել, ջուր լցնել, դնել կրակին.

Եփել 25-30 րոպե:


Բաղադրիչները՝

բրինձ- 150 գրամ

սիսեռ - 100 գրամ

ընկույզ - 50 գրամ

սոխ 1- հատ

սխտոր - 2 պճեղ

աջիկա - 0,5 թեյի բաժակ

ձեթ 0,5 - թեյի բաժակ

մաղադանոս - 0,5 փունջ

աղ, սև պղպեղ

խաղողի տերևներ

գազար - 1 հատ

սալորի չիր - 60 գրամ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը