Պատրաստում ենք համեղ պելմենի, համից գոհ կմնան ընտանիքի բոլոր անդամները։

Դիտումներ 552
Պատրաստում ենք համեղ պելմենի, համից գոհ կմնան ընտանիքի բոլոր անդամները։

Բաղադրամասեր

  • Լցոնի համար՝

  • 300 գր խոզի միս (խճողակ),

  • 120 գր սոխ,

  • աղը,պղպեղը՝ ըստ ճաշակի,

  • Խմորի համար՝

  • 450 գր ալյուր,

  • 1/2 թ/գդ աղ,

  • 210 մլ ջուր,

  • 1 հատ ձու,

  • Արգանակի համար՝

  • 900 մլ ջուր,

  • 1 թ/գդ աղ,

  • 0,3 թ/գդ քրքում,

  • 5 հատիկ սև պղպեղ,

  • 1 հատ դափնու տերև (лавровый лист)

 
 
 

Պատրաստման եղանակը

  • Պատրաստում ենք պելմենների լցոնը։ Սոխը բլենդերի մեջ մանրացնում ենք կամ մսաղացով աղում։ Մսի խճողակը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք սոխը, աղ և պղպեղ ենք անում և խճողակը լավ խառնում ենք։

  • Պատրաստում ենք խմորը։ Աղը, մաղած ալյուրը, ձուն և ջուրը միացնում ենք իրար։ Առաձգական խմոր ենք հունցում։ Խմորը սննդային փաթեթով ծածկում ենք և 30 րոպե սենյակային ջերմաստիճանում ենք թողնում։

  • Այնուհետև խմորը բարակ շերտով գրտնակում ենք (անընդհատ ալյուր ցանելով) և 14 սմ երկարությամբ և 7 սմ լայնությամբ գծեր ենք կտրում։ Յուրաքանչյուրի մեջտեղով (երկայնքով) խճողակ ենք լցնում։

  • Այնուհետև խմորը մեջտեղից երկարությամբ ծալում ենք և եզրերը թեթևակի սեղմում, որպեսզի եփվելու ընթացքում դրանք չբացվեն։

  • Կաթսայի մեջ ջուր , աղ, հատիկավոր պղպեղ, դափնու տերև և քրքում ենք ավելացնում։ Կաթսան դնում ենք կրակի վրա և ջուրը եռման աստիճանի ենք հասցնում։ Ջուրը եռալուն պես, կարող ենք պելմենները մեջը լցնել։ Զգուշորեն խառնում ենք, որպեսզի պելմեններն իրար չկպչեն և 5-7 րոպե եփում ենք։ Լավ կլինի փոքր չափաբաժիններով եփենք։

 
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը