Պատրաստում ենք համեղ բրինձ, չինական եղանակով
Դիտումներ 290
Բաղադրիչներ՝
երկար բրինձ – 150-200 գ,
ձու – 3 հատ,
կանաչ ոլոռ – 1 տուփ,
սոյայի սոուս – 1 ճ. գդ.,
բուսայուղ – 2-3 ճ. գդ.,
գլուխ սոխ – 2-3 հատ,
սխտոր – 2 պճեղ,
կանաչի,
աղ, համեմունքներ
Բրինձը կիսաեփ անել, սառը ջրով լվանալ, որ հատիկները միմյանց չկպչեն:
Առանձին կաթսայի մեջ հարել ձուն, դնել կրակին, մինչև կտրված կաթի նմանվի:
Թավայի մեջ տապակել կտրատած սոխը, ավելացնել ոլոռը, կիսադեփ բրինձը, սոյայի սոուսը, աղ և համեմունքներ:
Վերջում լցնել ձուն:
Դրանից հետո ուտեստը պետք է շոգեխաշել մի քանի րոպե, մինչև բրինձը լրիվ եփվի:
Մատուցել տաք վիճակում, զարդարել կանաչիով:
Կարելի է մատուցել առանձին կամ ձկան հետ:
Ամենաընթերցվածը