Պատրաստում ենք համեղ և օգտակար դդմիկով կոտլետներ


Բաղադրիչներ՝
0.5 կգ դդմիկ
0.5 կապ համեմ և մաղադանոս
1 ձու
4 ճաշի գդալ ալյուր
աղ, սև և կարմիր պղպեղ
բուսայուղ տապակելու համար
Պատրաստման եղանակը՝
Դդմիկն անց կացնել խոշոր քերիչով, ավելացնել ձուն և մանր կտրատած կանաչին, համեմել աղով և պղպեղներով, ավելացնել ալյուրն ու խառնել:
Թավայի մեջ բուսայուղ լցնել, տաքանալուց հետո պատրաստի զանգվածից գդալով դնել թավայի մեջ, տալ կոտլետի տեսք և երկու կողմից տապակել:
