Պատրաստում ենք համեղ և նուրբ Տորթ «Գրիլյաժ»

Դիտումներ 397
Պատրաստում ենք համեղ  և նուրբ Տորթ «Գրիլյաժ»

Բաղադրամասեր

  • Կարագ-200 գրամ,

  • Ալյուր-4 բաժակ,

  • Սոդա-1 թեյի գդալ,

  • Ձու-2 հատ,

  • Մեղր-200 գրամ,

  • Շաքարավազ-0.5 բաժակ,

  • Խնձորի քացախ-5մլ,

  • Կարամելի համար ՝

  • Կակաոյի փոշի-5 ճաշի գդալ,

  • Մեղր-8 ճաշի գդալ,

  • Շաքարավազ-2 բաժակ,

  • Կարագ-400 գրամ,

  • Ընկույզ-2 բաժակ

Տորթ «Գրիլյաժ»
 

Պատրաստման եղանակը

  • Ձուն շաքարավազով հարել, ապա հալեցված մեղր և շաքարավազ ավելացնել ու հարել: Կարագը հարել, ապա այն լցնել ձվի բաղադրության մեջ, ապա ավելացնել ալյուր, սոդա և խնձորի քացախ:

  • Խմորը բաժանել վեց գնդիկների, յուրաքանչյուր գունդ բացել և թխել 180 °C ջեռոցի մեջ 15 րոպե:

  • Կարամելի պատրաստման եղանակը ՝

  • Ընկույզը մանր կտրատել, կարագը հալել: Կարագի վրա ավելացնել ընկույզ, շաքարավազ, մեղր, կակաո: Այս զանգվածը դնել կրակի վրա և եփել 5-7 րոպե:

  • Յուրաքանչյուր շերտի վրա լցնել կարամելը, վերջում ամբողջ խմորը պատել կարամելով: Թողնել մի քանի ժամ հանգստանա:

 
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը