Պատրաստում ենք անչափ համեղ խավիար՝ տնային պայմաններում․ Անպայման փորձեք


Պատրաստում ենք անչափ համեղ խավիար՝ տնային պայմաններում։ Անպայման փորձեք։
Ուտեսների բաղադրատոմսերը բազմաթիվ են և հետաքրքիր։ Իմանալով այդ բաղադրատոմսերը՝ դուք կարող եք պատրաստել բազմաթիվ ուտեստներ։ Առաջարկում ենք ձեզ խավիարի բաղադրատոմս, որը տարբերվում է իր հրաշալի համով։ Իսկ գլխավորը այն է, որ արտաքինից այն չեք տարբերի իսկականից։ Փորձեք այն պատրաստել և դուք հաստատ գոհ կմնաք։
Բաղադրիչներ․
- մեկ բաժակ տոմատի (լոլիկի) հյութ,
- 1/2 բաժակ արևածաղկի ձեթ,
- 300 գրամ ծովատառեխի ֆիլե,
- երկու ճաշի գդալ մանրաձավար։
Պատրաստման ընթացքը․
Տոմատի հյութը խառնում ենք ձեթի հետ, դնում կրակի վրա՝ մինչև եռա։
Աստիճանաբար ավելացնում ենք մանրաձավար, հանում ենք կրակից և թողնում, որ սառի։
Ծովատառեխի ֆիլեն մանր կտրատում ենք։
Երբ տոմատի և մանրաձավարի խառնուրդը կսառի, ավելացնում ենք ձուկը և լավ խառնում։
Շատ արագ, չվատնելով շատ ժամանակ և միջոցներ, մենք ստանում ենք անչափ համեղ խավիար։ Նրա համը ուղղակի աննկարագրելի է և այն հալչում է բերանում։
Բարի ախորժակ:
Աղբյուրը ՝ https://hayinfo.net/hetaqrqir
