Պատրաստում ենք <<Սև հաղարջով>> մուրաբա


Բաղադրամասեր
-
հաղարջ – 1 կգ
-
շաքարավազ – 1,5 կգ
-
ջուր – 1,5 բաժակ:

Պատրաստման եղանակը
-
Հաղարջը մաքրել, լավ լվանալ սառը ջրով:
-
Եփելուց առաջ պտուղները երկու-երեք րոպե թողնել եռացած ջրում, ապա վրան պատրաստի օշարակ լցնել:
-
Շաքարավազը եփել ջրի հետ, խառնել, տաք-տաք լցնել մրգի վրա:
-
Թողնել երեք-չորս ժամ, հետո եփել, մինչև պատրաստ լինի:
