Պատրաստեք շատ համեղ խաշլամա. Ներկայացնում ենք ամենահամեղ և որակյալ բաղադրատոմսը


Բաղադրիչներ.
ոչխարի միս – 1 կգ,
կարտոֆիլ – 4 հատ,
սոխ – 1 հատ,
կարմիր քաղցր պղպեղ – 1 հատ,
լոլիկ – 4 հատ,
կծու պղպեղ – 1 հատ,
սխտոր – 5 պճեղ,
մաղադանոս, համեմ, ռեհան – 1 -ական ճյուղ
աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը ՝
Ոչխարի միսը լվանալ, խոշոր կտորների բաժանել, թողնել ջրի մեջ:
Եփել մոտ 3 լիտր ջրում, փրփուրը պարբերաբար հեռացնել, վերջում աղ անել:Պղպեղի սերմերը հեռացնել, կտրատել, սոխն օղակների բաժանել:
Լոլիկները գցել եռացած ջրի մեջ, կեղևը հանել, լոլիկը թողնել ամբողջական: Կարտոֆիլը երկու մաս անել, եթե մանր են, թողնել ամբողջական: Կծու պղպեղը կարելի է մանրացնել, կարելի է լվանալ ու գցել խաշլամայի մեջ, հետո ընթացքում հանել, որ շատ կծու չստացվի:
Արգանակը քամել, մսակտորները գցել մեջը, ավելացնել կծու և քաղցր պղպեղները, եռացնել, լցնել կարտոֆիլն ու սխտորը, որը չի մանրացվում: Եփել մարմանդ կրակով: Երբ կարտոֆիլը գրեթե եփվել է, ավելացնել լոլիկը և աղացած պղպեղը:
Վերջում լցնել կտրատած կանաչին:Անջատել, թողնել կես ժամ, որ համերը միախառնվեն:
