Պատրաստեք շատ համեղ վրացական սացիվի. Ահա բաղադրատոմսը

Դիտումներ 304

Պատրաստեք շատ համեղ վրացական սացիվի. Ահա բաղադրատոմսը

Բաղադրամասեր

  • 3 կգ հնդկահավի մսին՝

  • 800 գ մաքրաց հունական ընկույզ,

  • 600 գ սող,

  • 25 գ սպիտակ աղացած պղպեղ,

  • 3 թեյի գդալ ուցխո-սունելի,

  • 5 գ սխտոր

  • 5 գ մեխակ,

  • 2 թեյի գդալ զաֆրան,

  • 2 ճաշի գդալ սպիտակ գինու քացախ,

  • աղը՝ ըստ ճաշակի

 



Պատրաստման եղանակը

  • Միսը եփել խորը ամանի մեջ։ Եփելուց հետո հանել և դնել որ սառի։ Արգանակի վրայից հանել յուղը և ավելացնել նախապես կտրատած սոխը։ Մնացած արգանակը թողնել, որ սառի։ Ընկույզը 2-3 անգամ մսաղացով մանրացնել, որպեսզի չմնան պինդ գնդիկներ։

  • Ընկույզը խառնել սոխի հետ, բացել արգանակով և ավելացնել բոլոր համեմունքները բացի քացախից։ Մաս - մաս ավելացնել մնացած արգանակը։ Արգանակը ավելացնել փոքր մասնաբաժիններով։ Սացիվին եփել 6 ժամ, անընդմեջ խառնելով, մինչև պինդ լուծույթ ստանալը։

  • Միաժամանակ եփած հնդկահավը դնել ջեռոցում 250 աստիճան պայմաններում 20 րոպե։ Հանել և բաժանել միջին չափի կտորների, ոչ շատ փոքր։

  • Ստացված զանգվածը պնդանալուն պես ավելացնել մսի կտորները։ Եռալու ժամանակ ավելացնել 2 ճաշի գդալ քացաղ, խառնել և անջատել կրակը։ 7. Պահել մեկ գիշեր սառնարանում։

  • Մատուցելիս վրան լցնել նռան հատիկներ և մաղադանոս:



Ամենաընթերցվածը