Պատրաստեք սեխի մուրաբա և վայելեք այն ամբողջ ձմեռ


Բաղադրամասեր
-
1 կգ սեխ ՝
-
2 բաժակ ջուր
-
1 - 1,2 կգ շաքարավազ (ըստ սեխի քաղցրության)
-
վանիլին և կիտրոնաթթու - կես թեյի գդալ
Պատրաստման եղանակը
-
Մուրաբայի համար պետք է գնել , շատ փափուկը հարմար չէ:
-
Սեխը կիսել, կորիզները հանել, կեղևը` նույնպես:
-
Փափուկ մասը կտրատել խորանարդիկներով, 3-5 րոպեով գցել եռացող ջրի մեջ, հանել: Սառեցնել, վրան լցնել շաքարավազի մի մասը: 2-3 ժամ թողնել սառը տեղում: 2 բաժակ ջրին խառնել մնացած շաքարավազը, օշարակ եփել
-
Տաք օշարակը լցնել սեխի վրա, թողնել 8 ժամ: Ստացված հյութը քամել, նորից եռացնել, կրկին, լցնել սեխի վրա: Կրկնել երեք անգամ: Հետո եփել, մինչև պատրաստ լինելը:
-
Ավելացնել վանիլին, կարելի է նաև կիտրոնի հյութ լցնել: Երբեմն գույնի համար շատ քիչ զաֆրան են ավելացնում: Լցնել ստերիլ բանկաների մեջ, փակել:
