Պատրաստեք Թաբուլե, բայց ճիշտ եղանակով, որպեսզի այն շատ համեղ ստացվի. Ահա մեր առաջարկած բաղադրատոմսը

Դիտումներ 431
Պատրաստեք Թաբուլե, բայց ճիշտ եղանակով, որպեսզի այն շատ համեղ ստացվի. Ահա մեր առաջարկած բաղադրատոմսը

Բաղադրամասեր

  • 150 գ սպիտակ աղացած ձավարին (բլղուր)՝

  • 1 հատ պոմիդոր,

  • 1 հատ կիտրոն ,

  • ձեթ,

  • 200 գ կանաչեղեն (մաղադանոս, մառոլ և սամիթ),

  • Աղը, սև պղպեղը՝ ըստ ճաշակի

 


Պատրաստման եղանակը

  • Բլղուրը թրջել այնքան ջրով, որ լավ խոնավանա ու թասի տակ աննշան ջուր մնա: Մանր կտրտել կանաչիները: 

  • Մեկ ժամ անց, երբ բլղուրի հատիկներն արդեն ներծծվում են ջրով, կտրատած կանաչիները լցնել բլղուրի վրա: 

  • Ավելացնել կտրտած պոմիդոր, աղ, սև պղպեղ և ձեթ: 

  • Այնուհետև այդ ամբողջ զանգվածի վրա ճզմել 1 կիտրոնի հյութ և լավ խառնել: 

  • Մատուցել մառոլով կամ խաղողի մատղաշ տերևներով:

Թաբուլե

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը