Պատրաստեք Շոկ Մանժե տան պայմաններում և հյուրասիրեք այն ձեր հյուրերին և նրանք համից չեն կշտանա


Բաղադրամասեր
-
3 հատ ձու,
-
1,5 ճաշի գդալ շաքարավազ,
-
100 գ շոկոլադ,
-
100 գ կարագ,
-
1 ճաշի գդալ կոնյակ
Պատրաստման եղանակը
-
Առանձնացնել դեղնուցները սպիտակուցներից: 3 սպիտակուցներն առանձին հարել, այնուհետեւ ավելացնել 1,5 ճաշի գդալ շաքարավազը և 3 դեղնուցները: Հալեցնել 100 գ շոկոլադը 100 գ կարագի հետ և ավելացնել հարված մասսային:
-
Ամբողջին ավելացնել 1-2 ճ/գ կոնյակ և լցնել բաժակների մեջ: Դնել սառնարանը: Մատուցելուց առաջ կարող եք «Շոկ -մանժեի» վրա ավելացնել մանրացված ընկույզ:
