Պարզվում է, որ այս մթերքը կարող է թևատակերի տհաճ հոտի պատճառ դառնալ։

Դիտումներ 331
Պարզվում է, որ այս մթերքը կարող է թևատակերի տհաճ հոտի պատճառ դառնալ։

Ձեր մտքով չի անցնի, որ այս մթերքը օգտագործելով ՝ ձեր մարմնից տհաճ հոտ է գալիս
Steptohealth.ru-ն գրում է, որ մարմնից տհաճ հոտի առկայություն կարող է մաշկի քրտնագեղձերի և նյութափոխանակության ընթացքում առաջացող միացությունների փոխգործակցության, ինչպես նաև բակտերիալ ակտիվության հետևանք լինել։ Որպես կանոն՝ այն վկայում է հորմոնալ խնդիրների և նյութափոխանակության գործընթացների խանգարման մասին, կարող է առաջանալ նաև որոշ հիվանդությունների և դեղամիջոցների օգտագործման արդյունքում։ Տհաճ հոտի առկայության հետևանք են դառնում նաև միկրոօրգանիզմները, կեղտն ու քիմիական միացությունները, որոնք պարունակվում են որոշակի խումբ մթերքի մեջ։ Դրանք բարձրացնում են օրգանիզմի թթվայնությունը՝ հանգեցնելով pH-ի խախտման։ Արդյունքում՝ օրգանիզմը դժվարանում է դուրս հանել տոքսինները, և տհաճ հոտ է առաջանում։ 1. Սխտոր։ Սխտորի օգտագործումից հետո դրա համը բերանում պահպանվում է մի քանի ժամ։ Բացի այդ՝ սխտորը միացություններ է պարունակում, որոնք ազդում են քրտինքի հոտի վրա։ 

2. Ռաֆինացված շաքար։ Ռաֆինացված շաքարից պատրաստված մթերքն օրգանիզմի թթվայնության խանգարումներ է առաջացնում, փոխում դրա ջերմաստիճանը և տհաճ հոտի առաջացման պատճառ դառնում։ Բակտերիաները սնվում են շաքարով, իսկ դրանց աճի հետևանքով հոտն ավելի սուր է դառնում։


3. Համեմունք։ Համեմունքի որոշ տեսակներ, օրինակ՝ կարին, չամանը, բերանից և մաշկից տհաճ հոտի առկայության պատճառ են դառնում, քանի որ դրանց վերամշակման ընթացքում առանձնանում են գազեր, որոնք դուրս են բերվում ծակոտիների միջոցով։

4. Հիդրոգենիզացված յուղ։ Սրանք օգտագործվում են ֆասթ-ֆուդի պատրաստման ժամանակ։ Դրանք ոչ միայն ավելորդ քաշի առաջացման պատճառ են դառնում, այլև տհաճ հոտ են առաջացնում։ Այս ճարպը, ամենայն հավանականությամբ, խոչընդոտում է նյութափոխանակությանը և վնասակար միացություններ ձևավորում։

5. Երշիկեղեն։ Այս մթերքը բարձրացնում է որովայնի թթվայնությունը և գազերի առաջացման պատճառ դառնում։ Նյութափոխանակության ընթացքում դրանց տրոհումը դանդաղ է տեղի ունենում, փոփոխվում են մետաբոլիկ գործառույթները, որոնց շնորհիվ օրգանիզմը դուրս է բերում տոքսինները։

6. Կարմիր միս։ Կարմիր միսը սպիտակուցներ է պարունակում, որոնք ավելի դժվար են յուրացվում աղիներում, ինչի հետևանքով կարող են այնտեղ մնալ երկար ժամանակ։ Այդ դեպքում մեծանում է տհաճ հոտի առաջացման հավանականությունը։

7. Ծնեբեկ։ Չնայած սա շատ օգտակար մթերք է, այն կարող է ուժեղ հոտի առաջացման պատճառ դառնալ։ Միևնույն ժամանակ՝ հարկավոր է նշել, որ այս երևույթը նկատվում է ոչ բոլոր մարդկանց շրջանում։

8. Ալկոհոլ։ Մեծ քանակով ալկոհոլ օգտագործող մարդկանց շրջանում առավել հաճախ է տհաճ հոտ առաջանում։ Օրգանիզմը կարծում է, որ ալկոհոլը տոքսին է, հետևաբար՝ լյարդը պատասխանատու է դրա դուրսբերման համար։ Ալկոհոլն 90 տոկոսով վերածվում է թթվի, որն օրգանիզմից դուրս է բերվում հեղուկի ու աղերի հետ։ Մնացած 10 տոկոսը դուրս է գալիս շնչառության կամ քրտինքի հետ՝ առաջացնելով տհաճ հոտ։

9. Սոխ։ Սոխը միացություններ է պարունակում, որոնք հայտնվում են արյան մեջ, որովայնում, բերանում, աղիներում, լյարդում։ Մեծ քանակով հավաքվելու դեպքում դրանք կարող են հայտնվել նաև թոքերում, ինչի հետևանքով շնչելիս տհաճ հոտ են առաջացնում։

Բնական դեզոդորանտներ. ազատվեք թևատակերի տհաճ հոտից

Steptohealth.ru-ն գրում է, որ խանութներում վաճառվող դեզոդորանտները մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են վնասակար լինել առողջության համար։ Թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում։

1. Կերակրի սոդա և եգիպտացորենի օսլա։ Սոդան հականեխիչ հատկություններ ունի և օգնում է ազատվել թևատակերի տհաճ հոտից։ Այս դեպքում խորհուրդ է տրվում այն խառնել եգիպտացորենի օսլայի և եթերային յուղերի հետ։

Բաղադրիչներ

  • կես բաժակ կերակրի սոդա՝ 100 գրամ
  • կես բաժակ եգիպտացորենի օսլա՝ 100 գրամ
  • 4 ճաշի գդալ կոկոսի յուղ՝ 60 գրամ
  • 1 պարկուճ վիտամին E
  • 10 կաթիլ թեյի ծառի եթերային յուղ
  • 10 կաթիլ անանուխի եթերային յուղ։

Պատրաստման եղանակը

  • Սոդան խառնեք եգիպտացորենի օսլայի և կոկոսի յուղի հետ։
  • Երբ կրեմանման զանգված ստանաք, ավելացրեք մեկ պարկուճ վիտամին E և եթերային յուղեր։
  • Մերսող շարժումներով քսեք թևատակերին։

2. Կոկոսի յուղ և ալոէ վերա։ Երկու բաղադրիչներն էլ հակաբակտերիալ հատկություններ ունեն, ինչի շնորհիվ օգնում են ազատվել տհաճ հոտից։ Բացի այդ՝ դրանք մաշկն ապահովում են անհրաժեշտ նյութերով և նպաստում են վնասվածքների ապաքինմանը։

Բաղադրիչներ

  • կես բաժակ ալոէ վերայի գել՝ 120 գրամ
  • 2 ճաշի գդալ կոկոսի յուղ՝ 30 գրամ։

Պատրաստման եղանակը

  • Երկու բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև միասեռ զանգված ստանաք։
  • Քսեք թևատակերին։
  • Օրվա ընթացքում կրկնեք երկու անգամ։
  •  
3. Կերակրի սոդա և կիտրոն։ Այս համադրությունը ոչ միայն կօգնի ազատվել տհաճ հոտից, այլև մահացած բջիջներից, որոնք մեծ քանակով հավաքվում են թևատակերի հատվածում։ Արդյունքում՝ այս հատվածում մաշկի գույնը մգանում է։

Բաղադրիչներ

  • 2 ճաշի գդալ կերակրի սոդա՝ 10 գրամ
  • կես կիտրոնի հյութ։

Պատրաստման եղանակը

  • Խառնեք կերակրի սոդան և կիտրոնի հյութը և քսեք մաշկին նուրբ, մերսող շարժումներով։
  • Թողեք 15 րոպե, լվացեք ջրով։

4. Խնձորի քացախ և կիտրոն։ Խնձորի քացախը բնական թթուներ է պարունակում, որոնք կօգնեն հավասարակշռել մաշկի pH-ը և ազատվել տհաճ հոտից։

Բաղադրիչներ

  • ¼ բաժակ խնձորի քացախ՝ 62 մլ
  • ¼ բաժակ կիտրոնի հյութ՝ 62 մլ
  • ¼ բաժակ ջուր՝ 62 մլ։

Պատրաստման եղանակը

  • Խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք թևատակերին։\

 

 
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը