Պարզ միջոց, որը կօգնի ամրապնդել իմունային համակարգը


Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմն ամեն տեսակի «քիմիայից» և բակտերիաններից: Բժիշկները նշում են, որ հավասարակշռված սննդակարգն ամուր առողջության գրավականն է։
Ինչպես կազմել ճիշտ սննդակարգ.
Հարակավոր է սննդակարգի մեջ ներառել հակաօքսիդանտներով հարուստ մթերքներ: Այդ նյութերը կազատեն օրգանիզմն ազատ ռադիկալներից: Գիտնականները նշում են, որ քաղցկեղածին հիվանդությունների զարգացման առավել տարածված պատճառներից մեկը հանդիսանում է օրգանիզմում հակաօքսիդանտների պակասը: Օրգանիզմում հակաօքսիդանտների ոչ բավարար քանակությունը, հաճախակի առաջացնում է աղիների, ստամոքսի և կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) հիվանդություններ:
Այդ պատճառով ձեր սննդակարգից չպետք է բացակայի բանջարեղենը, մրգերը, կաթնամթերքը, կարագը և ձուկը: Նախընտրելի է իշխան և սաղմոն, իսկ կարմի մսի օգտագործման քանակությունը ցանկալի է կրճատել:
Կերակրատեսակների պատրաստման համար ցանկալի է օգտագործել ձիթապտղի յուղ, իսկ մարգարինի օգտագործումը չի խրախուսվում: Աշխատեք ձեր օրգանիզմը հարստացնել բջջանյութերով, որոնք մեծ քանակությամբ առկա են հատիկավոր ձավարեղենի մեջ և աշխատեք հնարավորինս շատ ջուր օգտագործել:
Եթե դուք ունեք թուլացած իմունիտետ, ապա խորհուրդ է տրվում հրաժարվել ակոհոլի օգտագործումից, քանի որ այն կրճատում է օրգաանիզմում ցինկ իմակարդակն ու նվազեցնում լիմֆոցիտների ակտիվությունը: Մասնագետները խորհուրդ են տալիս կրճատել նաև օգտագործվող սուրճի քանակը, քանի որ այն բացասաբար է ազդում իմունային համկարգի վրա:
Աղբյուրը ՝ https://hayinfo.net/aroxjutyun
