Պարզ մեթոդ՝ ոտքերի կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից ազատվելու համար: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 1341
Պարզ մեթոդ՝ ոտքերի կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից ազատվելու համար: Գրում է med.tert.am-ը

Ոտքերի կոշտացած մաշկը հաճախ պայմանավորված է լինում սնկային վարակով, օրգանիզմում սննդարար նյութերի դեֆիցիտով, անհարմար կոշիկներով կամ էնդոկրին (ներզատական) համակարգի որևէ խանգարումով:

 

Այժմ կան ոտքերի խնամքի բազմաթիվ միջոցներ, սակայն հասանելի միջոցների բաղադրությունը սովորաբար վստահելի չի լինում, իսկ այն կոսմետիկ միջոցները, որոնք պարունակում են բնական բաղադրիչներ, ոչ բոլորի գրպանին են հարմար լինում:

 

Սակայն կան նաև բնական միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն շատ ավելի անվնաս ու հասանելի: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի պարզ մեթոդ, որը կօգնի տնային պայմաններում ազատվել ոտքերի կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից:

 

Բաղադրատոմսը.

 

·        1 հատ ձվի դեղնուց,

 

·        1 թեյի գդալ ձիթապտղի յուղ,

 

·        1 թեյի գդալ կիտրոնի հյութ:


Պատրաստման եղանակը.

 

Այս արդյունավետ խնամքի միջոցը պատրաստելու համար պարզապես հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել որևէ խորը տարրայի մեջ և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված:

 

Օգտագործման եղանակը.

 

Ստացված մածուցիկ զանգվածը հարկավոր է քսել ախտահարված հատվածներին և ծածկել վիրակապով: Դեղամիջոցը հարկավոր է թողնել 20-30 րոպե, այնուհետև լվանալ ոտքերը գոլ ջրով: Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար պրոցեդուրան ավարտելուց հետո ոտքերի մաշկը հարկավոր է մաքրել սկրաբի միջոցով, այնուհետև 5 րոպե թողնել, որ մաշկը հանգստանա և խոնավեցնող ու սնուցող նրբաքսուք քսել:

 

Այս պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել շաբաթական 3 անգամ: Զգալի արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել այս քսուքը նվազագույնը մեկ ամիս:

 

Սակայն հարկ է հիշել, որ ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: Բացի այդ, եթե ճաքերը, կոշտուկներն ու կոշտացած մաշկը չեն անհետանում որոշ ժամանակ անց, ապա հարկավոր է դիմել մասնագետին և չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ միայն որակավորված մասնագետը կարող է հստակ ախտորոշել խնդիրն ու նշանակել համապատասխան բուժումը:

 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը