Պարզ բաղադրատոմս, որը մի քանի անգամ ողողելուց հետո լնդերի արյունահոսությունը կվերանա և անիմաստ թանկ դեղեր չեք գնի


Բոլորի համար էլ տհաճ է լնդերի արյունահոսությունը, դրա պատճառները տարբեր են: Հաճախ են մարդիկ այս խնդրով դիմում իրենց ատամնաբույժներին, ովքեր էլ ողողումների համար "թանկ" նշանակումներ են կատարում: Ձեզ ենք ներկայացնում մի քանի ողողումների համար նախատեսված պատրաստուկներ, որոնք կօգնեն դադարեցնել լնդերի արյուահոսությունը ՝
Բերանը ողողեք աղաջրով: Աղը հակասեպտիկ հատկություններ ունի, ինչպես նաև լավացնում է լնդերում արյան շրջանառությունը: Աղաջրով ողողում կարելի է անել օրվա ընթացքում երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան:
Իր բուժիչ հատկություններով հայտնի է նաև ուրցը: Այն հատկապես օգտակար է լնդերի համար: Ուրցի թուրմով կարելի է ողողել լնդերը, ինչպես նաև կարելի է օգտագործել դրանից պատրաստված ատամի մածուկներ:
Վերցնել կոճապղպեղի փոշին և քսել լնդերին։
Պահել մի քանի րոպե և լվանալ ատամները։
Այս գործողությունը պետք է կատարել ամեն օր, հատկապես ուտելուց հետո, երբ ժամանակ չունեք ատամները լվանալ, բայց շատ կարևոր է այն անել երեկոյան՝ քնելուց առաջ։
