Պարգևեք Ձեր սիրելիներին «Արևելյան հեքիաթ» տորթը

Դիտումներ 249
Պարգևեք Ձեր սիրելիներին «Արևելյան հեքիաթ» տորթը

Բաղադրամասեր

  • շաքարավազ – 90 գ, կիտրոն – 1 հատ, նուշ – 30 գ, պնդուկ – 50 գ,

  • թթվասեր – 200 գ,

  • ալյուր – 100 գ,

  • մեղր – 50 գ,

  • ձու – 1 հատ,

  • սալորի չիր – 200 գ,

  • չամիչ – 50 գ,

  • կոնյակ – 40 մլ,

  • փխրեցուցիչ – 1 թ.գդ.

Տորթ «Արևելյան հեքիաթ»


Պատրաստման եղանակը

  • Ձուն 50գ շաքարավազի հետ հարել:

  • Նուշը լցնել եռացած ջրի մեջ, մի քանի րոպե թողնել, կեղևը հանել:

  • Մանրացնել, խառնել ձվին: Ավելացնել փխրեցուցիչին խառնած ալյուրը, մեղրը, կիտրոնի հյութը, խառնել:

  • Թխել 180 աստիճանում 15-20 րոպե:

  • Սալորի չիրը թրջել գոլ ջրում 30-60 րոպե, մինչև ուռչի:

  • Բլենդերի մեջ մանրացնել սալորաչիրը, պնդուկը, ավելացնել կոնյակը:

  • Թթվասերը հարել մնացած շաքարավազի հետ (40 գ) և միացնել պնդուկի զանգվածին:

  • Կրեմը քսել խմորի վրա, չամիչով զարդարել: Դնել սառնարանը մի քանի ժամ: Կտրատել, մատուցել:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը