Պահպանեք տղամարդկանց առողջությունը

Կան բույսեր, որոնք կարծես ստեղծված են 50 տարին անց տղամարդկանց համար։
Այս տարիքում սկսում է խախտվել արական հորմոնների փոխանակման գործընթացը, որի հետևանքով գեղձի ծավալը մեծանում է։
ԴԵՂԱՏՈՄՍ
Աղացեք, խառնեք 5-ական լավ լվացած, չոր, միջին, սոխ և սխտոր (կճեպը չմաքրած),
1-ական միջին չափի կեղեւով նուռ և կիտրոն,
200գ ալոճի պտուղ,
50 գրամ էխինացեայի փոշիացրած ծաղիկ (խառը կամ առանձին) կամ 150 գ թարմ։
Ավելացրեք 200 գրամ մեղր ու մոտ 1լ տնական օղի:
Տասն օր թրմեք սենյակային պայմաններում, կիպ փակված ապակյա տարայի մեջ, մութ տեղում, օրը 2-3 անգամ խառնեք, չքամեք։
Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ, 200 մլ գոլ զտված ջրով։
Շարունակեք՝ մինչև ոգեթուրմը վերջանա:
