Ողջ օրը համակարգիչի դիմաց աշխատում եք, այս թեյով թրջոցները կօգնեն հանգստացնել լարվածությունը։


Երիցուկի թեյը հանգստացնում է նյարդային համակարգը և կարգավորում սրտանոթային համակարգի գործունեությունը:
Երիցուկի թեյն օգնում է պայքարել ներքին բորբոքումների դեմ:
Երիցուկի թեյով թրջոցները կարելի է օգտագործել աչքերի համար որոշ բորբոքային գործընթացների դեպքում:
Երիցուկի թեյը երիտասարդացնում է մաշկը, դրան տոնուս հաղորդում:
Ուրցը Հայաստանում ամենատարածված խոտաբույսերից է, որը թեյին հաղորդում է առանձնահատուկ բույր և համ: Ուրցը լայնորեն կիրառվում է ինչպես բժշկության մեջ այնպես էլ խոհանուցում: Ուրցի քիմիական բաղադրության մեջ մտնող տարրերը թույլ են տալիս վերջինիս օգտագործել ինչպես բորբոքումների,այնպես էլ ցավազրկաման համա:
Այնուամենայնիվ չպետք է չարաշահել, քանզի վերջինիս ոչ չափավոր օգտագործումը կարող է վնասել այն մարդկանց, ովքեր ունեն ստամոքսաաղիքային հիվանդություններ կամ լյարդի մեծացում:
Ուրցով թեյը չափավոր պետք է օգտագործեն նաև փոքր երեխաներն և հղի կանայք
