Օղին հրաշք միջոց․ Այն կարող եք օգտագործել ոչ ավանդական ձևով․ Շատ անհավանակն օգնություն ձեզ

Մաքրում է ապակիները
Բացված օղիով կարելի է փոխարինել ապակի մաքրելու հեղուկը:
Պահպանում է բույսերը
Բամբակը թրջեք օղու մեջ և սրբեք բույսերի վնասված մասերը, այն կփրկվի:
Պայքարում է բորբոսի դեմ
Պարզապես օղին ցանեք սալիկների կարերի վրա, 5-10 րոպե անց մաքրեք սպունգով
Վերացնում է ծխախոտի հոտը
Ավտոմեքնայի նստատեղերը, որոնցից ծխախոտի հոտ է գալիս, կթարմանան դրանց վրա ջրի հետ 1:1 չափաբաժնով խառնած օղի ցողելու դեպքում: Այս միջոցը կօգնի վերացնել նաև տան կահույքի պաստառապատ մասերի տհաճ հոտը:
Փայլ է հաղորդում
Լոգարանի կերամիկան, ճենապակին և ապակին, մետաղական իրերը կփայլեն օղիով սրբելու դեպքում:
Կմաքրի ջահը
3-4 գդալ օղին խառնեք 0,5 լ. ջրին և ցանեք ջահի վրա, լուծույթը կվերացնի նույնիսկ հին փոշին:
Կթարմացնի կոշիկը
Կոշիկից քրտնքի հոտը վերացնլու համար պետք է մեջը օղիով լուծույթ ցանել և թողնել չորանա:
Կվերացնի օճառի հետքերը
Օճառի հետքերը կվերացնի օղիով սփրեյը, որը պետք է ցանել օճառամանի վրա և մի քանի րոպե անց լվալ:
