Ուզում եք ունենալ հարթ և փայլուն մաշկ․ ուրեմն այս դիմակը ձեր համար է․ Այն շտկում է նաև ամենավատ մաշկը

Դիտումներ 301
Ուզում եք ունենալ հարթ և փայլուն մաշկ․ ուրեմն այս դիմակը ձեր համար է․ Այն շտկում է նաև ամենավատ մաշկը

Յուրաքանչյուր կին ցանկանում է փայլուն և փափուկ մաշկ ունենալ: Ձեզ ենք ներկայացնում մի միջոց, որը կստիպի հրաժարվել բոլոր թանկարժեք միջոցներից: Սա շատ հեշտ և հասանելի դիմակ է, որի բաղադրիչներն ամեն օր ձեռքի տակ են: Դիմակի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝ սոդա, մեղր և մաքուր ձիթայուղ:

Ե՛վ մեղրը, և՛ ձիթայուղն ունեն խոնավեցնող հատկություն, որը ձեր մաշկը հարթ և փափուկ է պահում՝ հեռացնելով բշտիկները և վերականգնելով մաշկը:

Մեղրը մաշկը պաշտպանում է վաղաժամ կնճռոտումից և արևի հասցրած վնասից, պայքարում բակտերիաների դեմ: Բացի այդ, այն նաև խոնավեցնում է մաշկը: Սոդան հանգստացնում է մաշկի կարմրությունը: Այն նաև պայքարում է բշտիկների և ակնեի դեմ՝ հեռացնելով չորացած մաշկը:   Այս հրաշալի դիմակի մյուս առավելությունն այն է, որ այն հարմար է ցանկացած տեսակի մաշկի համար:


Ինչպե՞ս պատրաստել այս դիմակը:

Տարայի մեջ լցրեք մեկ թեյի գդալ ձիթայուղ, ավելացրեք ½ թ/գ մեղր, ավելացրեք 1թ/գ սոդա: Խառնեք բոլոր բաղադրիչները՝ մինչև խյուսանման զանգված ստանալը: Եթե ցանկանում եք ավելի խիտ զանգված ստանալ՝ սոդա ավելացրեք:

Օգտագործման եղանակը

Սկզբում լվացեք դեմքը, չորացրեք այն՝ փոքր-ինչ խոնավ թողնելով այն: Ձեռքի շրջանաձև շարժումներով դիմակը տարածեք դեմքին և պարանոցի հատվածին: 10 րոպե թողեք դիմակը, ապա մաքրեք այն գոլ ջրով: Օգտագործեք դիմակը շաբաթը մեկ անգամ՝ գեղեցիկ, փափուկ և փայլուն մաշկ ստանալու համար:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը