Ուզո՞ւմ եք ազատվել խռմփոցից, վարակներից, կարգավորել ճնշումը, արյան մեջ շաքարի ու խոլեստերինի մակարդակը. կարդացեք սա

Դիտումներ 662
Ուզո՞ւմ եք ազատվել խռմփոցից, վարակներից, կարգավորել ճնշումը, արյան մեջ շաքարի ու խոլեստերինի մակարդակը. կարդացեք սա

Budetezdorovy.ru-ն գրում է, որ թութը հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկություններ ունի, որն օգտակար է մի շարք խնդիրների, այդ թվում՝ օստեոպարոզի բուժման դեպքում: Այն թեթևացնում է ցավերը դաշտանային ցիկլի ընթացքում, օգտագործվում է ձայնալարերի բորբոքումների դեպքում: Դրա հակաբորբոքային հատկությունները կարող են օգտագործվել մի խումբ խնդիրների դեպքում` կոկորդի ցավ, լնդերի, միզուղիների, մաշկի բորբոքում, խոցեր, սեռական և աղիքային վարակներ: Այն օգտակար է նաև խռմփոցի, գլյուկոզայի մակարդակի, արյան ճնշման, խոլեստերինի մակարդակի կարգավորման, ճարպակալման կանխարգելման դեպքում:

 


Թթի բաղադրության մեջ մտնում են այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են ֆոսֆորը, կալցիումը, մագնեզիումը, նատրիումը, մանգանը, ցինկը, սելենը, պղինձը, երկաթը: Թութը նաև B խմբի վիտամիններ է պարունակում: Քանի որ այն մեծ քանակով կարոտին է պարունակում, օգտագործվում է նաև տեսողական համակարգի օրգանների հիվանդությունների կանխարգելման նպատակով: Հարկավոր է հիշել, որ մեծ քանակով օգտագործելու դեպքում այս մթերքը կարող է դիարեայի առաջացման պատճառ դառնալ: Բացի այդ` թթի տերևներից պատրաստված թեյը նախատեսված չէ հղիության ընթացքում օգտագործման համար:

 
 

1. Թթի տերևներով թեյ

• 1 թեյի գդալ չորացրոծ թթի տերևներ
• 1 բաժակ եռացրած ջուր:

Պատրաստման եղանակը: Տերևների վրա ջուր ավելացրեք, թողեք 10 րոպե: Սառելուց հետո կարող եք օգտագործել:

2. Թթի պտուղներով պատրաստված ըմպելիք

• 100 գրամ թարմ կամ սառեցված թութ
• 1 բաժակ մաքուր ջուր:

Պատրաստման եղանակը: Թութն ու ջուրը խառնեք բլենդերով, մինչև միասեռ զանգված ստանաք: Այս հյութն օգտակար է նրանց համար, ովքեր տառապում են օստեոպարոզով, իսկ մեղրի հետ համադրելու դեպքում այն կարող է օգնել ձայնալարերի բորբոքման, ձայնի կոշտության, անգինայի, ինչպես նաև հազի, պնևմոնիայի, բրոնխիտի դեպքում:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը