Ուղեղի աշխատանքն արագացվել է մագնիսների օգնությամբ


Աալտոյի համալսարանի եւ Հելսինկիի պետհամալսարանի գիտնականները միավորվել են, որպեսզի իրականացնեն ուղեղի աշխատանքի բարելավման գծով փորձարկումները: Առաջին փորձված մակումը նյարդային բջիջների մագնիսային ստիմուլյացիայի նոր մեթոդն է:
Ըստ գիտնակաների մտահղացման, մագնիսային իմպուլսները պետք է արագացնեն նեյրոնների աշխատանքը, մարդուն օգնեն կենտրոնանալ, ղեկավարել էմոցիաները եւ արագ որոշումներ կայացնել:
Ըստ Cerebral Cortex-ի, էքսպերիմենտը բարեհաջող է անցել եւ ապացուցել է բացահայտման կարեւորությունը:
Պարզվել է, որ նեյրոնների մագնիսային ստիմուլյացիան զարգացնում է տեղեկատվության տակտիլային ընկալումը:
Էքսպերիմենտի ընթացքում գիտնականները փակել են մարդկանց աչքերը եւ խնդրել են նկարագրել սեղանին առկա տասնյակ
մանր առարկաները:
Մագնիսային ստիմուլյացիայից հետո պատասխանները 30%-ով ավելի դետալային են եղել:
Իսկ այստեղ դուք կարող եք բացահայտե, Ձեր ուղեղի քանի՞ տոկոսն եք դուք օգտագործում
Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=20725&l=am
