Ուտեստ Արմենիա․ Հավով հայկական ճաշատեսակ, անպայման պատրաստեք, շատ կհավանեք
Դիտումներ 629
Հավով ուտեստ, որը կզարդարի ձեր սեղանը։ Ճաշատեսակի անվանումը Արմենիա է։
Այն շատ պարզ, նոր և հետաքրքիր ուտեստ է։ Պատրաստեք և վայելեք։
Բաղադրամասեր
1 հատ հավ (1.5 կգ),
200 գ կարագ կամ յուղ,
200 մլ սպիտակ գինի,
800 գ սունկ,
30 գ ալյուր,
8-10 հատիկ մեխակ,
աղը,պղպեղը,մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավը կիսել, վրան աղ ցանել և երկու կողմից տապակել, որից հետո կտրատել, դնել կաթսան, լցնել այն կարագը, որի մեջ հավը տապակվել է, ավելացնել սպիտակ գինի, ծածկել և թողնել, որ եռա:
Մաքրած և լվացած թարմ սունկը մանր կտրատել և կարագով տապակել, ավելացնել տաք ջրով կամ հավի արգանակով (50—75 գ) բացած բոված ալյուր, լցնել ծեծած մեխակ և 5—10 րոպե եփել: Պատրաստի հավով կաթսայի մեջ լցնել սունկի խյուսը, դնել կրակին և թողնել մինչև պատրաստ լինելը:
Հավը մատուցել վրան մաղադանոս ցանած:
Ամենաընթերցվածը