Ուշադրություն. Այս օգտակար համարվող մթերքները փչացնում են մեր ատամները
Նարինջ
Նարինջը և դրա հյութը վնասում են էմալը: Այն պարունակում է ուժեղ թթուներ, որոնք քայքայում են էմալը: Ապացուցված է, որ նարնջի հյութը նվազցենում է էմալի ուժը 84%-ով, հանգեցնում է ատամի անկմանը և ավելացնում կարիեսի առաջացման հնարավորությունը:
Արքայախնձոր
Հաճախ արքայախնձորը կամ արքայախնձորի հյութը օգտագործելիս ատամները սկսում են կոտրվել: Դրա պատճառը այդ մրգի բաղադրության մեջ բարձր թթվայնությունն է:
Ազնվամորի
Ազնվամորին պարունակում է թթուներ և գունավոր նյութեր, որոնք գունավորում են էմալը:
Կարմիր գինի
Կարմիր գինու մեջ առկա նյութերը համարվում են առողջ հակաօքսիդանտներ, որոնք օրգանիզմից դուրս են բերում ազատ ռադիկալները, սակայն գունավորում են ատամները: Թե՛ սպիտակ եւ թե՛ կարմիր գինին պարունակում են այնպիսի քայքայիչ թթու, որն այնքան ուժեղ է, որ կարող է վնասել էմալը հինգ րոպեի ընթացքում: Գինու մեջ առկա ալկոհոլն առաջացնում է բերանի չորություն: