Ուշադրություն․ Այս իրերը պետք է անպայման ամեն օր լվանալ

Դիտումներ 482
Ուշադրություն․ Այս իրերը պետք է անպայման ամեն օր լվանալ

Աման լվալու սպունգ

 Թերևս, խոհանոցի գրեթե ամենակեղտոտ առարկան է: Մենք դրանով սրբում ենք կտրտելու տախտակը, սանհանգույցը, երբեմն նույնիսկ սեղաններ: Դրանից հետո պետք է այն ախտահանել՝ լավ լվացեք և թաց վիճակում մի քանի րոպեով դրեք միկրոալիքային վառարանի մեջ: Վառարանը միացրեք ցածր ջերմաստիճանով: Ուշադիր հետևեք, եթե սպունգից սկսել է ծուխ բարձրանալ, պետք է ավարտել ախտահանումը:

 

Կտրտելու տախտակ

 Կտերտելու փայտե տախտակը, որում սնկեր և միկրոբներ կան, պետք է ուտելիք պատրաստելուց հետ մի քանի րոպեով դնել քացախաջրի մեջ (1:1): Բացի դրանից՝ կտրտեու տախտակը (ոչ միայն փայտե) անհրաժեշտ է պարբերաբար ախտահանել: Դրա համար օգտագործեք 1 թ. գ. կերակրի սոդայով և 0,5 լ տաք ջրի լուծույթ, որով 5-10 րոպե մշակելուց հետո տախտակը հոսող ջրի տակ ողողեք:

 

 

 

 

 


Բանալիներ

 

Բանալիների մեկերևույթին նույնքան բակտերիաներ կան, որքան վերելակի կոճակի վրա: Մենք երբեք չենք մաքրում բանալիները և բռնում ենք կեղտոտ ձեռքերով: Դրանք ընկնում են փողոցում կամ շքամուտքում, պահվում են կեղտոտ գրպաններում և տուն են բերում անհավանական մեծ թվով բակտերիաներ:

 

Խոհանոցային սրբիչներ

 

Խոհանոցային սրբիչներ

 

Ուսումնասիրությունների համաձայն՝ խոհանոցային սրբիչները խոհանոցի ամենավարակիչ մասերից են: Նույնը վերաբերում է լոգարանի փոքր սրբիչներին: Քանի որ դրանք օրական մի քանի անգամ եք օգտագործում, շատ արագ են կեղտոտվում:

 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը