Ուշադրություն։ Երբեք այս իրերը ժամանակավորապես չտաք նույնիսկ ամենամտերիմ մարդուն

Դիտումներ 536
Ուշադրություն։ Երբեք այս իրերը ժամանակավորապես չտաք նույնիսկ ամենամտերիմ մարդուն

Դեզոդորանտ

Նույնիսկ հակաբակտերիալ հատկություններով դեզոդորանտի մարմնին հպվող մասի վրա կարող են բակտերիաներ լինել: Դրանք առաջացնում են քրտնքի հոտը:

Մազակալներ, բիգուդի

Այս պարագաներն ուրիշին տալու դեպքում կարող են ոջիլներ և սնկեր փոխանցվել:

Տնային կոշիկ


Կոշիկի մեջ ոտքերը քրտնում են՝ մեծացնելով սնկի առաջացման ռիսկը: Սնկի առաջացմանը և բակտերիաների բազմացմանը նպաստում է լոգանքից հետո թաց ոտքերով հողաթափեր հագնելը:

Հողաթափերը փոխեք կես ամիսը մեկ:


Ականջակալ

Մարդու ականջում իր բակտերիալ ֆլորան կա: Ուրիշի ականջակալը դնելով՝ խախտում եք ֆլորայի նորմալ վիճակը, կարող եք կեղտը փոխանցել, ինչը կարող է ականջի վարակ առաջացնել:

Սրբիչ
Նույնիսկ եթե մարդն առողջ է, լոգարանում բարձր խոնավությունը խոնավ գործվածքն աստիճանաբար իդեալական միջավայր է դարձնում բորբոսի, բակտերիաների և սնկերի բազմացման համար:

Սրբիչը ցանկալի է փոխել 3-4 օրը մեկ:

Մատնահարդարման և կոմեստիկ պարագաներ

Դրանց վրա կարող են աչքի համար անտեսանելի արյան փոքր կաթիլներ մնալ: Հնարավոր է՝ սնկային կամ հերպեսի վարակ անցնի:

 

Շուրթերի փայլ և շրթներկ
Հեշտ է հերպեսի վիրուսով վարակվել, նույնիսկ եթե կրողը ցանի ակնհայտ նշան չունի՝ բերանի լորձաթաղանթի կամ թքի միջոցով:Երբ հերպեսը կամ ցանն անցնի, ավելի լավ է՝ նոր փայլ կամ շրթներկ գնել, որ հիվանդությունը չկրկնվի:

Մաշկի խնամքի աքսեսուարներ
Դրանց վրա կուտակվում են բակտերիաներ և մաշկի մանր մասնիկներ: Դա կարող է պզուկներ և դեմքի թեփ առաջացնել:

Մի մոռացեք օգտագործելուց հետո պարագաներն օճառաջրով լվալ: Ցանկալի է դրանք 2-3 ամիս մեկ փոխել:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը