Ուրցով թեյը կօգնի ձեզ ազատվել բարձր ճնշումից և բուժել քաղցկեղը

Դիտումներ 342
Ուրցով թեյը կօգնի ձեզ ազատվել բարձր ճնշումից և բուժել քաղցկեղը

Ուրցը շրթածաղկավորների ընտանիքին պատկանող վայրի բույս է: Այս բույսի լատիներեն անվանումն է՝ Thymus: Ուրցը Հայաստանում շատ տարածված ու ժողովրդի կողմից լայն գործածություն ունեցող բույս է:

 

 

Այն օգտագործում էին դեռեւս հին հույները. ուրցը նրանց համար խիզախության խորհրդանիշ էր: Իսկ հռոմեացի զինվորները խիզախություն եւ ուժ ավելացնելու համար, մարտից առաջ, լողանում էին ուրցի ջրով: Ուրցը պարունակում է եթերայուղ, որի բաղադրիչներն են` թիմոլը, կարվակրոլը, տերպինենը, բորնեոլը, ցինգիբերենը: Այն պարունակում է նաեւ հետեւյալ քիմիական տարրերը` կալիում, կալցիում, մագնեզիում:

 


Ուրցի թեյը օգնում է պահպանել արյան ճնշման մակարդակը: Այս հրաշալի բույսը ​​նվազեցնում է հաստ աղու քաղցկեղի հավանականությունը: 
Ուրցը նաև լավ հանգստացնող միջոց է:

Ուրցը տարրալուծում է միզապարկի քարերը, դադարեցնում է սրտխառնոցը։ Եթե ուրցի հյութը խառնեն քացախի ու մեղրի հետ եւ խմեն, կանցկացնի մրսածությունից առաջացած գլխացավը։ Գլխացավի դեպքում կօգնի նաեւ, եթե տերեւների հյութը քսեն գլխին։ Ուրցին կարող է փոխարինել պատրինջը»։

Ում է հակացուցված ուրցը ՝

 

 

Ուրցով պատրաստուկների չափաբաժինը խախտելու դեպքում կառաջանա սրտխառնոց։ Ուրցը հակացուցված է լյարդի եւ երիկամների հիվանդությունների, ստամոքսի խոցի, առիթմիայի դեպքում, նաեւ հղիներին։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը