Ուրախ լուր երրորդ և հաջորդ բալիկ ունեցողների համար

Դիտումներ 491
Ուրախ լուր երրորդ և հաջորդ բալիկ ունեցողների համար

dialogue.am - ը գրում է ՝

Կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած նախագիծը՝  ընտանեկան դրամագլխից 25000-ական դրամ կանխիկացնելու մասին:

Իսկ դա նշանակում է, որ բազմաթիվ ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխաներին տրվող ծննդյան միանվագ նպաստի դրամագլխի  500000–ական դրամները, որոնք պահվում են երեխայի անվամբ բացված հատուկ հաշվեհամարին՝ մինչև նրա 18 տարին լրանալը, այսուհետ կարող են կանխիկացվել ծնողի կողմից ցանկացած այլ հաշվեհամարին փոխանցելու եղանակով՝ յուրաքանչյու ամիս  ոչ ավել քանի 25000-ական դրամի չափով ՝ երեխայի մեկ տարին լրանալու հաջորդ ամսվանից:

 

Նշենք, որ Կառավարությունն այս անգամ էլ չգնաց վերջնական որոշման՝ ընտանեկան դրամագլխի գումարը՝ բանկային այլ հաշվին փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվելով մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հիշեցնենք կարգը. Ծննդյան նպաստի  դրամագլխի  բանկում պահվող գումարը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողը բանկին ներկայացնում է դիմում: Բանկը դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից գումարը փոխանցում է դիմողի կողմից ներկայացրած բանկային հաշվին ոչ ուշ՝ քան դիմում ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը:

Նյութի աղբյուրը ՝ http://www.dialogue.am/lav-lur-cnoxneri-hamar/

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը