Ով կարող է ասել ՝ ի՞նչ միրգ է սա

Դիտումներ 349

Ով կարող է ասել ՝ ի՞նչ միրգ է  սա

Նկարում կանաչ մանդարին է։

Մանդարին (ֆրանս.` mandarine, իսպան.` mandarin), սատապազգիների ընտանիքի (անգլ.՝Citrus) ցեղի մշտադալար բույս։ Ըստ որոշ հետազոտողների, մանդարինի բոլոր ձևերը պատկանում են մեկ տեսակի՝ սովորական մանդարինին (իսպ.՝C. reticulata), իսկ մյուսներն առանձնացնում են դրա մինչև 13 տեսակ։

 

 

Առավել տարածված է ճապոնական մանդարին (իսպ.՝C. unshiu), որը թույլ աճեցողությամբ, 2-3 մ բարձրության ծառ է։ Տերևները խոշոր են, օվալաձև, երբեմն՝ ծալքավոր, վերևի մակերեսը՝ մուգ կանաչ գույնի, թույլ զարգացած տերևակիցներով։ Ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ։ Ինքնափոշոտվող բույս է։ 



Պտուղները՝ տափակ-կլորավուն, կեղևը՝ կաշենման, հաստ, բաց նարնջագույն, հեշտությամբ անջատվում է պտղամսից, կազմված է առանձին բաժնյակներից (ճաղերից), որոնք պատված են շատ բարակ, սպիտակ, թելանման հավելվածքներով։ Հյութալի է, քաղցր, թթվաշ, հաճելի համով և բույրով։ Պարունակում է մինչև 12% շաքարներ, 0, 9-1, 0% կիարոնաթթու, 0, 45% պեկտինային նյութեր, ինչպես նաև հանքային նյութեր ու վիտամիններ։ Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված վիճակում (հյութեր, մուրաբաներ)։

 

 

Աճում է արևադարձային և մերձարևադարձային այն շրջաններում, որտեղ ձմռանը ջերմաստիճանը -8 °C-ից ցածր չի լինում։ Բերք է տալիս տնկումից 3-4 տարի հետո։ Ապրում է 30-40 տարի։ Բազմանում է աչքապատվաստով, ինչպես նաև կտրոններով։ Որպես պատվաստակալ օգտագործվում է վայրի եռտերեային կիտրոնը (իսպ.՝C. trifoliata)։ Վեգետացիայի ընթացքում կարող է տալ 3-4 աճ։

 



Բուժիչ նշանակություն

 

 

Որպես դեղամիջոց օգտագործում են պտուղները, կեղևը՝ թարմ կամ չորացրած տեսքով։ Մանդարինը հարուստ է տարբեր վիտամիներով և արժեքավոր դիետիկ մթերք է։ Այն բարձրացնում է ախորժակը, կարգավորում է նյութափոխանակությունը և կազդուրում օրգանիզմը։ Մանդարինը նպաստում է աղեստամոքսային ուղու գալարակծկանքի թուլացմանը։

 

 

Դրա պտուղներն ունեն հակալնդախտային ազդեցություն։ Կեղևն օգտագործում են մարսողության, ախորժակի բարձրացման նպատակով։ Կոսմետիկայի մեջ մանդարինի հյութը, միջուկը և կեղևը գործածում են դիմակների և անուշաջրի մեջ։ Պտղի կեղևն կիրառում են բրոնխիտի, տրախեիտի, կապույտ հազի, սրտխառնոցի ժամանակ։ Դրանից պատրաստած եթերային յուղի շնչումը շատ օգտակար է գերլարվածության, վախի, անքնության ժամանակ։



Ամենաընթերցվածը