Տեսեք ովքեր չպետք է ընդհանրապես կծու ուտեն և ի՞նչ վնասակար ազդեցություն ունի կծուն մարդու օրգանիզմի վրա

Դիտումներ 1455
Տեսեք ովքեր չպետք է ընդհանրապես կծու ուտեն և ի՞նչ վնասակար ազդեցություն ունի կծուն մարդու օրգանիզմի վրա

Շատերն են սիրում կծու պղպեղ։ Կծու պղպեղը ճաշատեսակին հրաշալի համ և բույր է հաղորդում։

 

 

Կծուն ունենալով մի շարք օգտակար և բուժիչ հատկություններ, ունի նաև հակացուցումներ և վնասակար ազդեցություն օրգանիզմի վրա։ 


Կծու պղպեղը խորհուրդ չի տրվում ուտել շաքարային դիաբետով հիվանդներին։ Այն հակացուցված է լյարդի խնդիրների դեպքում, աղիների հիվանդության ժամանակ և գաստրիտի ու խոցերի դեպքում։

 

 

Կծու պղպեղը կարող է վնասակար ազդեցություն թողնել ստամոքսի վրա։ Կծու պղպեղ օգտագործելիս, պետք է զգույշ լինեն նաև սրտի առիթմիա ունեցողները։

Կծու համեմունքներում պարունակվող նյութերը նվազեցնում են արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակը, ավելացնում են լյարդում ճարպային նյութափոխանակության մեջ ներգրավված ֆերմենտների քանակը, արագացնում են նյութափոխանակությունը, ակտիվացնում են ճարպերի օքսիդացման գործընթացը:

Կապսաիցինը չեզոքացնում է ճարպային բջիջների կողմից առաջացած քրոնիկական բորբոքումները և նվազեցնում է գրելինի հորմոնի արտադրությունը, որը պատասխանատու է սովի զգացման համար։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը