Որովայնի շրջանում առաջացող ցավերի հիմնական պատճառները: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 130

Որովայնի շրջանում առաջացող ցավերի հիմնական պատճառները: Գրում է med.tert.am-ը

Որովայնի ցավերի դեպքում հարկավոր է առաջին հերթին պարզել դրանց առաջացման պատճառը: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ ցավոտ զգացողությունները կարող են պայմանավորված լինել տարբեր հիվանդություններով: Ընդ որում՝ ախտորոշման ժամանակ շատ մեծ նշանակություն են ունենում այնպիսի գործոնները, ինչպիսին են հիվանդի սեռը, տարիքը, կենսակերպը, սննդակարգի առանձնահատկություններն ու օրգանիզմի ընդհանուր վիճակը: Շատ կարևոր է նաև քրոնիկ հիվանդությունների առկայությունը: Հարկ է հիշել, որ կանանց, տղամարդկանց ու երեխաների դեպքում ախտանշանները տարբեր կերպ են դրսևորվում:

Առավել հաճախ որովայնի ցավերն անհանգստացնում են կանանց: Եթե ցավը շատ ուժեղ է, չի մեղմվում կամ ուղեկցվում է այլ ախտանշաններով, ապա հարկավոր է անմիջապես դիմել բժշկին: Առհասարակ որովայնի ցավերը չի կարելի անտեսել, քանի որ ճիշտ ախտորոշումը թույլ կտա ոչ միայն ազատվել տհաճ զգացողություններից, այլև խուսափել հետագայում խնդրի բարդացումից:



Կանանց ու տղամարդկանց բնորոշ ցավերի պատճառները

Ստամոքսի բորբոքում

Ստամոքսի բորբոքումը կամ ստամոքսի և տասներկումատնյա աղիքի քրոնիկ խոցային հիվանդությունը կարող է դառնալ սուր ցավերի պատճառ: Երբեմն ցավը կարող է մղկտուն լինել, իսկ երբեմն էլ՝ կծկումների նման:

Որդանման ելունի բորբոքում

Որդանման ելունի սուր բորբոքումը կարող է դառնալ որովայնի աջ կողմում առաջացող ցավոտ զգացողությունների պատճառ: Բացի այդ, այս վիճակին բնորոշ է նաև սրտխառնոցը, բարձր ջերմությունը և փսխումը:





Ամենաընթերցվածը