Որովայնի ճարպաշերտերից ազատվելու պարզ ու արդյունավետ եղանակ։ Գրում է med.tert.am-ը


Այս ըմպելիքը ոչ միայն կօգնի ազատվել որովայնի հատվածի ճարպաշերտերից, այլև կբարձրացնի էներգիայի մակարդակը, ինչի արդյունքում մաշկի վիճակը զգալիորեն կբարելավվի:
Բաղադրությունը.
o 1 լիտր ջուր
o 1 ճաշի գդալ դեղատնային մեղրախոտ (стевия)
o 4 ճաշի գդալ կիտրոնի հյութ
o ½-1 ճաշի գդալ կոճապղպեղ (փոշի)
o ½ թեյի գդալ կայենյան պղպեղ
o 1 ճաշի գդալ քրքում
Պատրաստման եղանակը.
Ջուրը եռացնել և թողնել 5 րոպե հովանա: Բոլոր բաղադրիչները լցնել տարրայի մեջ, ավելացնել նախօրոք պատրաստված ջուրը, լավ խառնել և ընդունել օրվա ընթացքում: Արդեն 10 օրից արդյունքն ակնհայտ կլինի:
Այս ըմպելիքը կարելի է խմել անքան ժամանակ, որքան անհրաժեշտ է ցանկալի արդյունքի հասնելու համար: Սակայն, այս միջոցի հետ մեկտեղ, պետք է նաև չմոռանալ ճիշտ սննդակարգի և ֆիզիկական վարժությունների մասին:
