Որոնք են վիտամին D-ի օգտակար հատկությունները և ինչ խնդիրներ են առաջանում այս տարրի դեֆիցիտի դեպքում: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 384
Որոնք են վիտամին D-ի օգտակար հատկությունները և ինչ խնդիրներ են առաջանում այս տարրի դեֆիցիտի դեպքում: Գրում է med.tert.am-ը

Վիտամին D-ն շատ կարևոր տարր է, որի մեծ մասը մարդը ստանում է արևի լույսի ազդեցության ներքո մաշկի շերտերում տեղի ունեցող յուրահատուկ ռեակցիաների շնորհիվ: Առհասարակ՝ արևի լույսի ազդեցությունը շատ մեծ նշանակություն ունի: Գիտնականները նույնիսկ ապացուցել են, որ այն երկրներում, որտեղ արևի լույսի պակաս է լինում և մարդիկ չեն ստանում բավարար քանակությամբ վիտամին D, ավելի շատ են լինում ցրված սկլերոզի դեպքեր:

 

Սակայն սա վիտամին D-ի միակ դրական հատկություն չէ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս կարևոր տարրի ամենաօգտակար հատկությունները

 

Ամրապնդում է ոսկորները

 

Վիտամին D- ն օգնում է օրգանիզմին հեշտությամբ յուրացնել կալցիումը, ինչը հատկապես կարևոր է տարեց հասակում: Այս վիտամինը շատ կարևոր է նաև երեխաների համար, քանի որ օգնում է կանխել ռախիտը:

 

Ազդում է ինչպես հորմոն

 

Վիտամին  D-ն յուրահատուկ տարր է, որն ազդում է և՛ որպես վիտամին, և՛ որպես հորմոն: Առաջին դեպքում այն պահպանում է արյան պլազմայում ֆոսֆորի և կալցիումի մակարդակը, իսկ երկրորդ դեպքում՝ ազդում է աղիների, երիկամների ու մկանների բջիջների վրա՝ խթանելով կրիչ-սպիտակուցի արտադրությունն ու արագացնելով որոշ նյութերի վերակլանումը (ռեաբսորբացիա):


Պաշտպանում է շաքարային դիաբետից

 

Որոշ ուսումնասրություններ ցույց են տվել, որ վիտամին D-ի պակասի և շաքարային դիաբետի միջև կա անմիջական կապ: Իհարկե դեռ չի կարելի պնդել, որ այս վիտամինը բուժում է շաքարային դիաբետը, սակայն օրգանիզմում դրա առկայությունը կարող է զգալիորեն պաշտպանել հիվանդության առաջացումից:

 

Նպաստում է ավելորդ կիլոգրամներից ազատվելուն

 

Ճարպակալումից տառապող հիվանդների օրգանիզմում հաճախ լինում է վիտամին D-ի պակաս, քանի որ «վատ» ճարպը կլանում է այս անհրաժեշտ տարրը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, ցածր կալորիականությամբ դիետայի ընթացքում վիտամին D ընդունելը բարենպաստ ազդեցություն է ունենում ոչ միայն առողջական վիճակի, այլև կազմվածքի վրա:

 

Կապված է դեպրեսիաների հետ

 

Վիտամին D-ն անհրաժեշտ է գլխուղեղի զարգացման ու ճիշտ աշխատանքի համար, իսկ դեպրեսիաներից տառապող հիվանդների մոտ հաճախ ախտորոշվում է վիտամին D-ի դեֆիցիտ:

Պաշտպանում է քաղցկեղից

 

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ արյան մեջ բավարար քանակությամբ վիտամին D-ի առկայությունը պաշտպանում է աղիների, կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղից: Սակայն, միևնույն ժամանակ, որոշ գիտնականներ էլ ենթադրում են, որ վիտամին D-ն նպաստում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացմանը:

 

Ազդում է սրտանոթային համակարգի աշխատանքի վրա

 

Վիտամին D-ի պակասը կարող է հանգեցնել սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների առաջացմանը, սակայն միևնույն ժամանակ՝ դրա ավելցուկի դեպքում արյան շիճուկում բարձր է լինում կալցիումի մակարդակը, ինչը կարող է վնասել անոթներն ու սրտամկանը:

 

Ազդում է գլխուղեղի աշխատանքի վրա

 

Տարեց մարդկանց մոտ հաճախ է նկատվում վիտամին D-ի դեֆիցիտ, և վատանում է հիշողությունն ու կենտրոնացումը: Սակայն այս վիտամինը նպաստում է օրգանիզմի կողմից կալցիումի և մագնեզիումի հեշտ յուրացմանը՝ միաժամանակ օգնելով օրգանիզմին վերականգնել նյարդերը պաշտպանող թաղանթը: Սա է պատճառը, որ այս վիտամինը ներառվում է ցրված սկլերոզի համալիր թերապիաներում:

 

 

 

Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2018/07/27/vitamin-d/36756

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը