Օրգանիզմում բարձր թթվայնության մակարդակի 4 հիմնական ախտանշանները և բաղադրատոմս դրանից ազատվելու համար: Գրում է med.tert.am-ը


Մարդկային օրգանիզմը շատ բարդ, բայց հստակ գործող մի համակարգ է և նույնիսկ մի փոքրիկ խանգարումը կարող է ինքնազգացողության ընդհանուր վատացման պատճառ դառնալ:
Օրգանիզմի թթվահիմնային բալանսը ստուգելու համար պարզապես հարկավոր է ստուգել արյան pH-ը, որն օրգանիզմում թթվայնության ու հիմնայնության ցուցանիշն է:
Այդ ցուցանիշները շատ կարևոր են: Օրինակ՝ ստամոքսին հարկավոր է բարձր թթվայնություն սնունդը մարսելու համար, մինչդեռ իմունիտետն ունի հիմնայնության կարիք:
pH ցուցանիշը հաշվվում է 0-14 բալով և որքան բարձր է այդ ցուցանիշը, այնքան բարձր է թթվայնության մակարդակը: Լավագույն չեզոք բալանսը 7-ն է, սակայն պատահում է, որ այդ բալանսը խախտվում է:
Օրգանիզմում թթվայնության բարձր մակարդակի նշանները
Այս խանգարումը հայտնաբերելն այդքան էլ հեշտ չէ, ուստի հարկավոր է շատ զգոն լինել:
1. Ավելորդ քաշ
Թթուների ավելցուկի հետևանքով արագանում է ինսուլինի արտադրությունը, ինչն էլ նպաստում է ճարպերի կուտակմանը: Օրգանիզմը մաքրող համակարգերը չեն կարողանում ազատվել ավելորդ թթուներից և ետ են «ուղարկում» ճարպային հյուսվածքներին, որտեղ էլ դրանք կպչում են բջիջներին:
Բացի այդ, նյութափոխանակության համար մարդուն հարկավոր են հիմքեր, ուստի դրանց ցածր մակարդակի դեպքում օրգանիզմը չի կարողանում այրել կալորիաները:
2. Թույլ ոսկորներ
Թթուների բարձր մակարդակի դեպքում օրգանիզմը սկսում է հիմքեր գտնել այլ «վայրում»՝ ոսկորներում: Սկզբնական շրջանում կարող է ոչինչ չնկատվել, սակայն ժամանակի ընթացքում օրգանիզմը կսկսի դուրս քաշել ոսկորներից օգտակար նյութերը և ոսկորները կթուլանան՝ բարձրացնելով օստեոպորոզի ու վնասվածքների առաջացման հավանականությունը:
3. Ատամների զգայունություն
2015 թվականին «International Journal of Chemical Engineering and Applications»-ը հրապարակել է մի ուսումնասիրություն օրգանիզմում թթվայնության բարձր մակարդակի և ատամների էմալի թուլացման միջև կապի մասին: Եթե ատամնաշարում նկատվում է անցքեր, իսկ սառը կամ տաք ուտեստներն ու ըմպելիքները տհաճություն են պատճառում, ապա հնարավոր է, որ դա պայմանավորված լինի բարձր թթվայնությամբ:
4. Քնի խանգարումներ
Ինչպես արդեն նշվել է՝ թթվայնության բարձր մակարդակի եպքում օրգանիզմը կլանում է կալցիումը՝ բալանսը վերականգնելու համար, իսկ կալցիումի դեֆիցիտը հանգեցնում է նաև անքնության:
Ինչպես ազատվել այս խնդրից
Դիետա.
Օրգանիզմում թթվայնության բարձր մակարդակի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը հիմնային դիետան է: Որոշ տվյաների համաձայն՝ այն նույնիսկ օգնում է բուժել քաղցկեղը:
Հիմնային դիետայի համար հարկավոր է հնարավորինս շատ օգտագործել հետևյալ մթերքը.
· Գանգրակաղամբ,
· Բրոկոլի,
· Վարունգ,
· Սպանախ,
· Ռուկոլա,
· Տերևավոր կաղամբ,
· Սմբուկ,
· Սոյա,
· Տոֆու,
· Ընկուզեղեն,
· Արևածաղկի սերմեր,
· Լոբազգիներ,
· Չամիչ:
Հետևյալ մթերքից ցանկալի է խուսափել.
· Կաթնամթերք,
· Հավիկթ,
· Միս,
· Ձավարեղենի մեծ մասը,
· Պատրաստի նախուտեստներ,
· Պահածոներ,
· Կոֆեին,
· Սոդա և խնձորի քացախ:
Ժողովրդական բաղադրատոմսով պատրաստված ըմպելիք
Գոյություն ունի ևս մի հիանալի միջոց՝ այս խնդիրը լուծելու համար: Հարկավոր է պատրաստել սոդայով և խնձորի քացախով ըմպելիք:
Պատրաստման եղանակը.
1/3 թեյի գդալ սոդան խառնել 2 թեյի գդալ օրգանական խնձորի քացախին, այնուհետև սպասել մինչև խառնուրդը դադարի թշշալ, ավելացնել 250 մլ ջուր և մի շնչով խմել:
Փոխել մաքրող միջոցները
Շուկայում վաճառվող մաքրող միջոցներից շատերը պարունակում են մեծ քանակությամբ թթուներ, որոնց կիրառումը կարող է ազդել օրգանիզմի հիմնաթթվային բալանսի վրա: Նման խնդիրների առկայության դեպքում խորհուրդ է տրվում այդ միջոցների փոխարեն օգտագործել բնականները՝ օրինակ ցիտրուսային մրգերի և անանուխի հիման վրա:
Նյութի աղբյուրը՝ http://med.tert.am/am/news/2017/11/02/ttvaynutun/31563
