Օրական ինչքան ջուր է հարկավոր խմել․ Բժշկի խորհուրդը բոլորին

Դիտումներ 498

Օրական ինչքան ջուր է հարկավոր խմել․ Բժշկի խորհուրդը բոլորին

Առանց ջրի անհնար է պատկերացնել մեր առօրյան։ Ըմպելիքներից բժիշկները միայ ջուր են խորհուրդ տալիս խմել։ Ջուրը ունի մի շարք օգտակար հատկություններ և միայն օգուտներ է տալիս օրգանիզմին։

 

 

Խոսքը գնում է սենյակային ջերմաստիճանի ջրի մասին։ Բժշկի խորհուրդը բոլորին։ Ջուր պետք է խմեք արթնանալուց անմիջապես հետո։ 



Արթնանալուց անմիջապես հետո 1 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր խմելով, կարթնացնեք ձեր օրգանիզմը, կվերացնեք գիշերվա ընթացքում ստամոքսում հայտնված բակտերաները։ Իսկ օրվա ընթացքում ամենաքիչը պետք է 1-1,5 լիտր ջուր խմեք։ Իսկ եթե ցանկություն ունեք ավելի շատ խմելու, պետք է հանգիստ խմեք։ Խմեք այնքան ջուր ինչքան ձեր օրգանիզմն է պահանջում, չմոռանալով, որ ամենքիչը 1 - 1,5 լիտր օրական պետք է խմեք։

 

 

Ջրի նշանակությունը

Ջուրը բիոսֆերայի կարևորագույն էլեմենտներից մեկն է: Շրջակա միջավայրի բազմազան և բազմատեսակ գործոններից օրգանական աշխարհի համար ջուրն ունի հատուկ նշանակություն։

 



Բնակչության կյանքի համար ջրի նշանակալի դերը կայանում է նրանում, որ այն բավարարում է նախ և առաջ ֆիզիոլոգիական կարիքները, այն մտնում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների կազմի մեջ։ Այսինքն, ջուրը հանդիսանում է կենսաբանական օբյեկտների գլխավոր բաղադրանյութերից մեկը։

 

 

Մարդու օրգանիզմը 65%-ով բաղկացած է ջրից։ Օրգանիզմում ջուրը պարունակվում է ոչ միայն հեղուկ միջավայրում, այլ նաև հյուսվածքներում և օրգաններում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու օրգանիզմում ջրի համեմատաբար ոչ մեծ դեֆիցիտը կարող է բերել առողջական վիճակի լուրջ խախտումների։ Կենդանիների վրա դրված փորձերը ցույց են տվել, որ ջրի 20-22% կորուստը բերում է մահվան։ Այս ամենը բացատրվում է նրանով, որ ինչպես մարսողական, այնպես էլ օրգանիզմում տեղի ունեցող բոլոր փոխանակության պրոցեսները ընթանում են միայն ջրային միջավայրում։



Ամենաընթերցվածը