Որ վիտամինների դեֆիցիտն է հանգեցնում գլխացավերի ու միգրենի առաջացմանը: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 365
Որ վիտամինների դեֆիցիտն է հանգեցնում գլխացավերի ու միգրենի առաջացմանը: Գրում է med.tert.am-ը

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են գլխացավերից ու միգրենից, որոնք կարող են կսկսվել առանց որևէ ախտանշանի: Բացի ինտենսիվ ցավից, միգրենը նաև կարող է դառնալ սրտխառնոցի, փսխումի, լույսի հանդեպ զգայունության և նույնիսկ ժամանակավոր կուրության պատճառ:

 

Հայտնի դիետոլոգ բժիշկ Վայլի խոսքով՝ տղամարդկանց 6%-ն ու կանանց 17%-ը տառապում է միգրենից: Միգրենն օրեցօր վերածվում է առողջական լուրջ խնդրի և, որպես կանոն, բուժվում է դեղորայքով: Սակայն այդ դեղամիջեցները հաճախ բազմաթիվ կոմնակի բարդություններ են առաջացնում և ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ:

 

Բարեբախտաբար, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել այս ինտենսիվ գլխացավերի հստակ պատճառը:


Համաձայն վերջին ուսումնասիրությունների՝ միգրենն առաջանում է շատ կարևոր սննդարար նյութերի պակասի հետևանքով: Գիտնականները տասնամյակներ շարունակ փնտրում են միգրենի առաջացման պատճառները: Շատերը կարծում էին, որ այն պայմանավորված է լինում եղանակային փոփոխություններով, մինչդեռ ոմանց կարծիքով՝ դա գենետիկ խնդիր է: Շատ գիտնականներ նույնիսկ ենթադրում էին, որ գլխացավերն ու միգրենը պայմանավորված են լինում մեծ քանկությամբ շաքարավազ օգտագործելով:

 

Սակայն ներկայում գիտնականները պնդում են, որ այս խնդիրը պայմանավորված է B6, B12, D վիտամինների և ֆոլաթթվի պակասով: Վիճակագրական տվյալներով՝ այս կարևոր տարրի պակասը բարձրացնում է միգրենի առաջացման հավանականությունը 300%-ով:

 

Բժիշկ Վայլը նաև նշում է, որ սննդամթերքի որոշ տեսակներ կարող են նպաստել գլխացավերի և միգրենի առաջացմանը, իսկ սննդային հավելումները, ինչպիսիք են սննդային գունանյութերը, նատրիումի գլուտամատը, նիտրատները և նմանատիպ այլ նյութերը, էլ ավելի են վատացնում իրավիճակը:

Միգրենի առաջացման հավանականությունը բարձրացնող սննդամթերքի շարքին են դասվում.

 

·         կոֆեինը, 

·         չամիչը, 

·         գինին, 

·         ցիտրուսային մրգերը, 

·         շոկոլադը, 

·         կարմիր սալորը, 

·         բանանը, 

·         ազնվամորին, 

·         սոյայի սոուսը, 

·         ավոկադոն, 

·         գետնանուշը, 

·         ոսպը, 

·         ծովատառեխը, 

·         անձրուկը, 

·         ոլոռը, 

·         սարդինաները, 

·         պանիրը:

 

Բացի սննդամթերիք այս տեսակների գործածությունից, միգրենները երբեմն առաջանում են նաև քրոնիկ հոգնածութան ու անքնության հետևանքով, ուստի հարկավոր է շատ ուշադիր և հոգատար լինել:

 

Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2018/01/13/migren/47172

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը