Որ մթերքներն են հակացուցված վահանաձև գեղձի խնդիրների դեպքում

Դիտումներ 244

Որ մթերքներն են հակացուցված վահանաձև գեղձի խնդիրների դեպքում

Մարդկանց մեկ երրորդը տառապում է վահանաձև գեղձի խանգարումներից: Դեպքերի մեծ մասը կանխվող ու բուժվող է, եթե ժամանակին է ախտորոշվում և բուժումն էլ ժամանակին է սկսվում:

Թիթեռանման այս գեղձն օրգանիզմում կատարվող բոլոր գործընթացների վրա ազդող հորմոններն արտադրող գլխավոր «գործարանն» է. դրանցով են պայմանավորված մարմնի քաշը, տրամադրությունը, աշխատունակությունը, ինքնազգացողությունը և այլն:

Ընդ որում, մասնագետների դիտարկումների համաձայն, մարդիկ հաճախ են մոռանում այս գեղձի մասին ու հակված են իրենց թուլությունն ու անաշխատունակությունը կապել տարբեր հանգամանքների, ասենք` ժառանգականության հետ: Հիմնականում դա է պատճառը, որ բաց է թողնվում բուժման համար թանկ ժամանակը, քանի որ սխալմամբ կարծում են, թե ժառանգականությունից փախչելն անիմաստ է:

Առանձնացրել ենք այն մթերքները, որոնց օգտագործումը լավ չէ վահանաձև գեղձի համար։

 



Տապակած մթերքը նվազեցնում է հորմոնալ դեղամիջոցների արդյունավետությունը վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում: Բացի այդ՝ այն բացասաբար է անդրադառնում գեղձի հորմոնների արտադրության վրա, նույնիսկ, եթե գեղձն առողջ է: Տապակած մթերքը ճարպեր է պարունակում, որոնք վնասակար են առողջությանը:

 Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում սուրճի օգտագործման լուրջ հակացուցումներ առկա չեն, սակայն հարկավոր է նվազագույնի հասցնել դրա օգտագործումը: Սուրճի չարաշահումը կարող է հանգեցնել երիկամների վատ աշխատանքի, ինչի արդյունքում կարող է տուժել նաև վահանաձև գեղձի աշխատանքը:

​Եթե ցանկանում եք առողջ լինել, նվազագույնի հասցրեք շաքարի օգտագործումը: Հաշվի առեք, որ վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդությունները շաքարի մակարդակի մշտական վերահսկողություն են պահանջում:



Ամենաընթերցվածը