Օգտակար միրգ, որը կարող է բուժել մի շարք հիվանդություններ


Տանձն օգտակար է ոսկորների համար
Տանձը մեծ քանակությամբ բորի հանքանյութ է պարունակում, որն օրգանիզմին օգնում է կալցիումը պահել ոսկորներում: Այն նաև նաև օգնում է հորմոնների արտադրությանը, ներառյալ՝ էստրոգենի, որը կանխում է ոսկրազանգվածի քայքայումը:
Այն համարվում է բավականին թանկ միրգ: Տանձն ունի հարյուրավոր տեսակներ: Տանձն օգտագործում են զանազան դեղամիջոցներ պատրաստելու համար: Գիտնականները պարզել են, որ այն տանձերը, որոնք ունեն սուր հոտ, հիմնականում կիրառվում են դեղատոմսերում: Օգտակար է հատկապես տանձի թուրմը, որն օգտագործում են որպես ջերմիջեցնող` թոքերի մրսածության, ինչպես նաև շաքարի դեպքում:
Տանձն առանձնանում է ոչ միայն արտաքին տեքսով, այլ նաև իր համային յուրահատկությամբ: Այն հարուստ է բազմաթիվ օգտակար վիտամիններով, որոնք օգտակար են օրգանիզմի համար:
Տանձը պարունակում է 6 -16% շաքար, А С, Р, РР վիտամիններ, 84% ջուր, ինչպես նաև մեծ քանակությամբ երկաթ:
Զարմանի է, որ չնայած իր քաղցրությանը, այն ավելի քիչ քանակությամբ շաքար է պարունակում, քան խնձորը:
Թթու տանձը ամրացնում է օրգանիզմը։ Տանձի չիրը օգտակար է ստամոքսի համար։ Ամուր տանձն օժտված է չորացնող հատկությամբ։
Ասում են, որ տանձի վրայից չի կարելի ջուր խմել։ Տանձը վնաս է խիթերի դեպքում։ Օգնում է լուծի դեպքում և օգտակար է ստամոքսի համար։
Եթե տանձը չորացնեն, եփեն և ջուրը խմեն, լուծ կառաջացնի»։
