Օգտակար, համեղ խնձորով և սերկևիլով հյութի բաղադրատոմս

Դիտումներ 182

Օգտակար, համեղ խնձորով և սերկևիլով հյութի բաղադրատոմս

Բաղադրիչներ.
սերկևիլ – 1 կգ,
խնձոր – 4-5 հատ,
կիտրոն – 1 հատ,
ջուր – 3 լ,
շաքարավազ – 2 բաժակ

 



Սերկևիլը լվանալ, կեղևը հեռացնել, կորիզները ևս:

Կորիզները կարելի է թողնել, այդ դեպքում հյութը դոնդողի տարր կունենա:

Սակայն սովորաբար կորիզները չորացնում և եփում են առանձին՝ իբրև հազի դեմ միջոց: Խնձորների կորիզները հեռացնել, շերտերի բաժանել:

Կիտրոնը օղակների բաժանել, կորիզները հանել: Միրգը լցնել էմալապատ մեծ կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնել և դնել կրակին:

Թողնել, որ հյութը եռա մի քանի րոպե, մրգի շերտերը փափկեն: Ավելացնել շաքարավազը, որի քանակը կարելի է փոփոխել ըստ ճաշակի:

Եփել երկու-երեք րոպե, խառնել փայտե գդալով, որ շաքարավազը վերջնականապես խառնվի: Կափարիչը ծածկել, թողնել, որ համերը միախառնվեն:

Ապա լցնել ապակե տարաների մեջ և պահե սառը տեղում



Ամենաընթերցվածը