Օգտակար, միևնույն ժամանակ շատ համեղ բրոկոլիով և պանրով աղցան


Բաղադրամասեր
-
բրոկոլի - 200 գր
-
ձիթապտղի ձեթ
-
սխտոր - 1 պճեղ
-
սպիտակ չոր գինի - 0,5 բաժակ
-
չորացրած լոլոիկ
-
պանիր - 50 գր
-
աղ, սև պղպեղ
-
ընկույզ:
Պատրաստման եղանակը
-
Բրոկոլին առանձնացնել և ձիթապտղի ձեթի մեջ 6 րոպե շոգեխաշել, ավելացնել սխտոր, սպիտակ չոր գինի, աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի:
-
Այնուհետև բրոկոլին տեղափոխել աղցանի ամանի մեջ, հյութը քամելով՝ ավելացնել չորացրած լոլիկները, խորանարդաձև կտրատած պանիրը և ընկույզը:
