Օգոստոսի 9-ին Հայաստան կներթափանցի նոր ցիկլոն, ինչի արդյունքում սպասվում են եղանակային փոփոխություններ

Դիտումներ 292
Օգոստոսի 9-ին Հայաստան կներթափանցի նոր ցիկլոն, ինչի արդյունքում սպասվում են եղանակային փոփոխություններ

Օգոստոսի 9-10-ին Հայաստանին Սև ծովից մոտենում է հերթական ցիկլոնը, ինչի արդյունքում այդ օրերին կրկին երեկոյան և գիշերը անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ կանխատեսվում է հանրապետության ողջ տարածքում։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-ին կնվազի 2-3, 11-ին ևս 3-5 աստիճանով:

 

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 8-ին` երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում,  9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-ին կնվազի 2-3, 11-ին` ևս 3-5 աստիճանով:


Երևան քաղաքում`

Օգոստոսի 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 9-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը