Օդի ջերմաստիճանը բարձրացել է 3-4 աստիճանով, ժամը 11-ից 15-ը խուսափեք արևի ճառագայթներից

Դիտումներ 275
Օդի ջերմաստիճանը բարձրացել է 3-4 աստիճանով,  ժամը 11-ից 15-ը խուսափեք արևի ճառագայթներից

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:


Հանրապետության տարածքում`

Հուլիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին, 24-ին հյուսիսային շրջաններում, 21-23-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

 


Երևան քաղաքում`

Հուլիսի 19-ի ցերեկը, 20-21-ը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 

Երևան քաղաքի հուլիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           40.40C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               13.00C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.90C


ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը