Նյարդակենսաբանները պարզել են, թե ինչու է տարիքի հետ մարդկանց հիշողությունը վատթարանում: Գրում է med.tert.am-ը


Մի խումբ ամերիկացի նյարդակենսաբաններ պարզել են, որ քնի որակն ազդում է տարեց մարդկանց երկարաժամկետ հիշողության վրա:
Գիտափորձին մասնակցել են 20-70 տարեկան առողջ կամավորներ, որոնք պետք է մտապահեին պարզ բառեր որևէ անիմաստ տառակույտի հետ:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարեց մարդկանց երկարատև հիշողությունն ավելի թույլ է, ինչը պայմանավորված է նրանով, որ նրանց մոտ նկատվում է երկու տեսակի տետա-ալիքների համաձայնեցման խանգարում: Ընդ որում՝ այդ ալիքներն ի հայտ են գալիս քնի ժամանակ:
Նման խանգարումը վկայում է, որ գլխուղեղ կեղևի այն հատվածը, որի նեյրոնների ակտիվությունն էլ առաջանում է այդ ալիքները, չի կարողանում մշակել ստացված տեղեկությունը, ինչի արդյունքում այն չի պահպանվում երկարաժամկետ հիշողության մեջ:
