Նուրբ և համեղ մեղրով տորթի շատ պարզ բաղադրատոմս

Դիտումներ 404
Նուրբ և համեղ մեղրով տորթի շատ պարզ բաղադրատոմս

Մեղրով տորթ նրբություն

Բաղադրամասեր

  • կարագ 200գ,

  • շաքարավազ 1թեյի բաժակ,

  • ձու1հատ,

  • մեղր 2 ճաշի գդալ,

  • սոդա 1 թեյի գդալ,

  • ալյուր 200գ

  • Կրեմի համար ՝

  • թթվասեր 500 գ,

  • շաքարավազ 1 թեյի բաժակ,

  • ընկույզ 50 գ,

  • կակաո 30 գ

 
 

Պատրաստման եղանակը

Մեղրով տորթ նրբություն

  • Կարագը փափկեցնել: Խառնել կարագը, շաքրավազը, ձուն ու լավ հարել: Մեղրը կաթսայի մեջ տաքացնել, եռացնել ու ավելացնել սոդա:

  • Ստացված մեղրային զանգվածը լցնել առաջին խառնուրդի մեջ: Ավելացնել ալյուր ու փափուկ խմոր հունցել: Խմորը 5 մասի բաժանել: Յուրաքանչյուր մասը 1սմ հաստությամբ գրտնակել: Թխել 3-5 րոպե 200 աստիճանում:

  • Կրեմի համար թթվասերն ու շաքարավազը հարել միասին: Ընկույզը մեծ-մեծ կտրատել: Պատրաստի շերտերը կրեմով պատել, յուրաքանչյուրի վրա ընկույզ լցնել:

 
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը