Նշաններ, որոնց միջոցով կհասկանաք, որ լեղապարկի հետ խնդիրներ ունեք և շտապ դիմեք բժշկի օգնությանը

Դիտումներ 359

Նշաններ, որոնց միջոցով կհասկանաք, որ լեղապարկի հետ խնդիրներ ունեք և շտապ դիմեք բժշկի օգնությանը

Լեղապարկի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ նկատվում է քնի և ախորժակի բացակայություն, գրգռված են լինում ու նյարդային: Խրոնիկ խոլեցիստիտի հիմնական նշաններն են բութ, տանջող ցավեր աջ թուլակողում՝ շատ ուտելուց հետո, հատկապես, երբ օգտագործում եք ալկոհոլ, ճարպոտ ու տապակած սնունդ:

Միայն այս նշանով չէ, որ կարող եք զգալ հիվանդությունը, քանի որ նույն ցավերը լինում են նաև հեպատիտի, ապենդիցիտի, ցիրոզի և խոցային հիվանդության դեպքում: Բժիշկները հիմնականում առանձնացնում են 9 հիմնական նշան, որոնք վկայում են հիվանդության մասին:

 

 

Դրանք են` բերանում դառը և մետաղական համ, հաճախակի գխտոցներ օդով, որովայնի փքվածություն, աղիքների գործունեության խանգարումներ, մաշկի և աչքերի դեղնություն: Ինչպես նաև հաստ, սպիտակ փառ լեզվի վրա, գրգռվածություն եւ անքնություն:

Նշանների դեպքում, նախ պետք է պարզել առաջացման պատճառը, քանի որ կարող է լեղապարկի քարեր ու խիտ նստվածք լինի, որը միայն բժշկի նշանակումներով ու հսկողությամբ պետք է բուժել:

Իսկ եթե պարզվի խոլեցիստիտի պատճառը սննդի չարաշահումն է կամ սթրեսային վիճակները, ապա կարելի է նաև ինքնուրույն բուժել: Ամենակարևորը՝ պետք է ճիշտ սնվել` ուտել օրը 4-6 անգամ և քիչ-քիչ:



Ամենաընթերցվածը