Նշաններ, որոնք վկայում են խնդիրների մասին. անուշադրության մի մատնեք

Դիտումներ 246
Նշաններ, որոնք վկայում են խնդիրների մասին. անուշադրության մի մատնեք

Ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրները կարող են մի խումբ հիվանդությունների հետևանք լինել: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ այս նշանները կարող են վկայել խնդրի առկայության մասին:

Ցավ: Ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդրի առկայությունը կարող է վկայել ցավի տեղակայումն ու բնույթը: Այս դեպքում ցավը հիմնականում զգացվում է որովայնի ձախ հատվածում՝ կողոսկրերի մոտակայքում: Ցավը կարող է զգացվել նաև մեջքի հատվածում: Վիճակը կարող է վատանալ ուտելուց կամ որևէ բան խմելուց հետո: Այն ուժեղանում է մեջքի վրա պառկելու դեպքում:

Դող: Ենթաստամոքսային գեղձում բորբոքային պրոցեսները սովորաբար դողի պատճառ են դառնում: Այն հաճախ ուղեկցվում է ցավով և անհարմարության զգացմամբ այն հատվածում, ուր գտնվում է ենթաստամոքսային գեղձը: Միայն թե հարկավոր չէ խուճապի մատնվել: Ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդրի առկայությունը կարող է հաստատել միայն  բժիշկը:

Սրտխառնոց: Երբ ենթաստամոքսային գեղձը նորմալ չի աշխատում, օգտագործվող մթերքը նորմալ չի ենթարկվում մշակման: Երբեմն կարող են նկատվել փսխման դեպքեր: Բացի այդ՝ ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրները հաճախ են ինքնազգացողության ընդհանուր վատացման պատճառ դառնում:

Նյութափոխանակության հետ կապված խնդիրներ: Այս խնդիրը կարող է տարբեր կերպ արտահայտվել՝ սկսած այրոցից, մինչև որովայնի փքվածություն, փորկապություն և դիարեա: Երկար ժամանակ ախտանշաններ նկատելու դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:

Քաշի կարուստ: Ենթաստամոքսային գեղձի խնդիրների առկայության դեպքում կարող եք քաշ կորցնել առանց ակնհայտ պատճառի: Երբ այս օրգանը նորմալ չի աշխատում, օրգանիզմը նորմալ չի մշակում մթերքը և չի կարողանում ստանալ բոլոր սննդարար նյութերը: Սա ամենատարածված ախտանշաններից է:

Աղբյուր ՝ https://168.am/2018/07/26/986320.html

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը