Նռան օգտակար հատկությունները կօգնեն Ձեզ ազատվել մի շարք առողջական խնդիրներից


Նռան հյութը բժիշկները խորհուրդ են տալիս խմել վիրահատություններից, վարակներից, ստամոքսի խանգարումից և անեմիայից՝ սակավարյունությունից հետո: Այն պարունակում է հակաբորբոքային նյութեր, որոնք շատ օգտակար են կոկորդի հիվանդությունների, ստոմատիտի և այրվածքների դեպքում:
Նռան հյութի
Սննդային արժեքը
Մրգերի մեջ նուռն առաջատար է հակաօքսիդանտների պարունակությամբ․ երեք անգամ գերազանցում է կանաչ թեյը կամ նարինջը: Մեկ բաժակ նռան թարմ քամված հյութը լրացնում է օրվա A, C, և E վիտամինների պահանջի 40 տոկոսը: Այն նաև կալցիումի, ֆոսֆորի, կալիումի, երկաթի, նիացինի, թիամինի ու ռիբոֆլավինի հարուստ աղբյուր է:
Արքայական միրգը օգտակար է նաեւ աղիների խնդիրներ ունեցողների համար: Դրա համար նռան չորացած, ապա աղացած կճեպներից մոտ 20 գրամ եռացնել մեկ բաժակ ջրով, թույլ կրակի վրա, ապա քամել ու խմել օրը երկու անգամ` երկու ճաշի գդալ չափաբաժնով:
Զարմանալի է, բայց նուռն օգտակար է նաեւ ականջի ու քթի հիվանդությունների համար: Մեկ նռան հատիկը տրորել ու խառնել հարյուր գրամ մեղրի հետ: Ստացված զանգվածը թրջոցի տեսքով դնել ցավացող մասին ու պահել՝ մինչեւ ցավը մեղմանա:
Այն նաեւ շատ օգտակար է անգինայի ժամանակ: Կոկորդը կարելի է ողողել նռան հյութով ու անպայաման թքել՝ հանկարծ կուլ չտալ: Հաճախականությունը` օրվա մեջ 4-5 անգամ:
Ախտահանում է բերանն ու կոկորդը: Անգինայի, ֆարինգիտի, ինչպես նաև ստոմատիտի ժամանակ օգտակար է կոկորդն ու բերանի խոռոչը ողողել նռան կեղևի եփուկով կամ նռան հյութով: Այն լավ ցավազրկող է, բացի դրանից՝ օրգանական թթուները ոչնչացնում են վարակները:
