Նռան հյութը պայքարում է զարկերակների խցանման դեմ և կանխում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը


Շատերն են մեր օրերում տառապում խցանված զարկերակների խնդրի պատճառով: Նման մարդկանց Healthy Life Land-ն առաջարկում է փորձել տնային պայմաններում պատրաստվող հյութը, որը բավականին արդյունավետ ազդեցություն է ունենում:
Atherosclerosis Journal ամսագրում հրապարակված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ նռան հյութը բավականին օգտագար է այս հարցում և կանխում է սրտանոթային համակարգի խորքային պաթոլոգիան, որը հաճախ հանգեցնում է սրտի կաթվածի:
Փորձը ցույց է տվել, որ նռան հյութի օրական օգտագործումը մեկ տարում 29 տոկոսով նվազեցրել է քներակի նեղացման վտանգը:
Իսկ ինչպե՞ս է նռան հյութը կանխում զարկերակների խցանումը. այն հակաբորբոքային հատկություն ունի: Քանի որ բորբոքումը մեծ դեր է կատարում սրտի հետ կապված հիվանդությունների առաջացման գործում, նռան հյութը հիանալիորեն կանխում է դա:
Բացի այդ՝ այն մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում, հատկապես` վիտամին C և պոլիֆենոլներ: Վիտամին C-ի ավիտամինոզը սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառ է հանդիսանում: Այն նաև իջեցնում է արյան ճնշումը:
Աղբյուրը ՝ https://hayinfo.net/hetaqrqir
