Նորթ «Նեգրի Ժպիտի» պատրաստման եղանակը. Համտեսեք և վայելեք այս նրբագույն տորթը

Դիտումներ 620
Նորթ «Նեգրի Ժպիտի» պատրաստման եղանակը. Համտեսեք և վայելեք այս նրբագույն տորթը

Բաղադրամասեր

  • Խմորի համար`

  • 400 գր ալյուր,

  • 200 գ շաքարի փոշի,

  • 6 դեղնուց 2-3 ճգ կակաո,

  • 1 թգ սոդա,

  • 1 ճգ քացախ,

  • 150-200 մլ կաթ,

  • Կրեմի համար`

  • 6 ձվի սպիտակուց,

  • 200 գր շաքարավազ,

  • 1 տուփ վանիլ,

  • Գլազուրի համար`

  • 200 գ շոկոլադ,

  • 100 մլ սերուցք,

  • 50 գր կարագ

 

Պատրաստման եղանակը

  • Շաքարի փոշին ձեռքով հարել դեղնուցի հետ, 20 րոպե հարելուց հետո ավելացնել ալյուրը, սոդան, կակաոն և հարել այնքան մինչև ստացվի միասեռ զանգված: Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե:

  • Կրեմի համար ձվի սպիատակուցը դնել կաթսայի մեջ, այնուհետև դնել գոլորշու վրա (մարմանդ կրակի տակ) և դանդաղ հարել հարիչով 20 րոպե, այդ ընթացքում աստիճանաբար ավելացնել շաքարավազը: Այնուհետև թողնել, որ սառչի և քսել խմորի վրա:

  • Գլազուրի համար սերուցքը տաքացնել, վրան ավելացնել մանրացված շոկոլադը և կարագը: Խառնել, որպեսզի լինի միասեռ: Այնուհետև զգուշությամբ քսել թխվածքի վրա:

Առաջարկում ենք դիտել պատրաստման եղանակը նաև տեսանյութով ՝ 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը